«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստը Range Rover-ով բախվել է թիմակցի Bentley-ին (լուսանկարներ)
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Լյուկ Շոուն ակումբի մարզաբազայի ավտոկայանատեղիում մեքենայով բախվել է թիմակցի ՝ Ֆիլ Ջոնսի մեքենային:
Շոուն իր 100 հազար ֆունտ արժողությամբ Range Rover-վ բախվել է Ջոնսի 200 հազար ֆունտ արժողությամբ Bentley-ին: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Երկու մեքենաներն էլ վնասվել են: Շոուն, որպես վթարի մեղավոր, պատրաստակամություն է հայտնել վերանորոգման ծախսերը հոգալ: