Ռոնալդուն՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ. Մեսսին 4-րդն է
SportՄադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Goal-ի վարկածով ճանաչվել է 2017թ.-ի լավագույն ֆուտբոլիստ:
Պորտուգալացին շրջանցել է Ջանլուիջի Բուֆոնին («Յուվենտուս») և Լուկա Մոդրիչին («Ռեալ»):
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին 4-րդն է:
Հիշեցնենք, որ լավագույն պաշտպան ճանաչվել է Սերխիո Ռամոսը:
«Goal 50» մրցանակը հանձնվում է յուրաքանչյուր տարի: Goal-ի՝ ամբողջ աշխարհում գործող 37 պարբերականների խմբագիրներն ու թղթակիցները գնահատում են մոլորակի 50 խաղացողի՝ վերջին 12 ամիսների ընթացքում: