Քաղաքապետարանը Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ ավտոբուսային զբոսանք է կազմակերպել
ՀասարակությունԵրևանի քաղաքապետարանը Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ զբոսանք է կազմակերպել «Երևան Սիթի Տուր» ավտոբուսով՝ ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» քաղաքային պաշտոնական զբոսաշրջային ծրագրով տարվա ընթացքում իրականացվում են բազմապիսի սոցիալական նշանակության նախագծեր: Դրանցից հերթականը կազմակերպվել էր այսօր՝ Շաքարային դիաբետի միջազգային օրվա կապակցությամբ: Քաղաքապետարանի տուրիզմի բաժինը օրվա «Առողջ ապագան մեր իրավունքն է» խորագրի ներքո «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի շահառուների համար կազմակերպել է զբոսանք «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով:
Նշենք, որ շաքարային դիաբետի միջազգային օրվա նպատակն է կենտրոնացնել համաշխարհային պայքարը այս հիվանդության դեմ, մասնավորապես՝ հանրության ուշադրությունը հրավիրել խնդրին, նպաստել դիաբետի վաղ հայտնաբերմանը և տալ հանրամատչելի հմտություններ՝ խուսափելու դիաբետի հետագա բարդություններից»: