00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեսսին վատ ֆուտբոլիստ է. Ռոնալդուի կատակը փոքրիկի հետՀենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի պատրաստած տեսանյութումԱրսեն Վենգերը՝ Մխիթարյանի տրանսֆերի մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի մոռանա Հենրիխ Մխիթարյանին. Ժոզե ՄոուրինյուՕրվա լուրը. Մխիթարյանը՝ Արսենալի ֆուտբոլիստ (լուսանկար)Սուարեսի ռեկորդը «Բարսելոնա»-ումԵրևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնելՋոկովիչը լքեց պայքարըՇամիրամում տեղի ունեցած սպանությունների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մաղթանքների համար (լուսանկար)

Արժեքավոր սփյուռքագիտական, հանրագիտարային աշխատություն. «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի՝ Էդիկ Մինասյանի գրախոսականը

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» մենախոսության գրախոսականն է ներկայացրել: 

«Հրատարակվել է ընթերցող հասարակության և հատկապես հայ սփյուռքագիտության հարցերով զբաղվող ուսանողության համար վաղուց սպասվող Հրանուշ Հակոբյանի «Հայկական Սփյուռքը հարափոփոխ աշխարհում» (Երևան, հեղ., հրատ., 2017, 662 էջ) ծավալուն մենագրությունը:  Այն իր բնույթով ընդհանրական ու ամբողջական, եզակի աշխատություն է, որի առաջադրած հիմնախնդիրներն ու լուծումները խիստ արդիական են ու կարևոր, ունեն գերագործնական, ճանաչողական և պատմագիտական մեծ նշանակություն:

Հեղինակը գիտական վերլուծության ենթարկելով Սփյուռքի պատմության փուլերը մեծ քանակությամբ տեղեկատվություն է տալիս, որի շնորհիվ հասկանալի է դառնում Հայրենիք-Սփյուռք համագործակցության ոչ միայն այսօրվա արդյունքները, այլև կանխատեսվում է նրա ապագան:

Գիտական հետազոտողի  ուսումնասիրության առարկան Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման ընթացքն է, արդյունքները և հեռանկարները: Աշխատության առաջին գլուխը նվիրված է Սփյուռքի  պատմությանն ու նրա արդի բնութագրին: Այստեղ առաջին անգամ փորձ է արվել ուսումնասիրել և գիտականորեն մեկնաբանել հարափոփոխ աշխարհում «Սփյուռք» հասկացության էությունը, ընդհանրական կետերով ներկայացնել հայկական սփյուռքի ծագման, ձևավորման, զարգացման պատմական փուլերը, արդի վիճակն ու առանձնահատկությունները: Սփյուռքը դիտարկվում է ոչ թե որպես մի ինքնաբավ երևույթ՝ ամփոփված հայրենիքի ցեղասպանված ու հայազրկված անցյալով, այլև անկախ պետականության, Արցախի ու նրա խնդիրների հետ ունեցած բազմաթիվ կապերով: Գիտական վերլուծության օգնությամբ բացահայտվում են Սփյուռքի առաջացման պատմական պայմանները, քննարկվում են նոր իրավիճակում երևան եկած արդիական ու իրական խնդիրները:

Հանգամանորեն լուսաբանվում է Սփյուռք-ազգային պետություն, Սփյուռք-ասպնջական երկիր արտահայտությունների իմաստն ու բովանդակությունը, Սփյուռքի անդրազգային հատկանիշները և այլն: Հայկական համայնքների առանձնահատկություններից ելնելով մենագրության հեղինակը առանձնացնում  և մեծ կարևորություն է տալիս սփյուռքի իրողությունների վրա հենված հայրենիք-Սփյուռք կապերի ու հարաբերությունների խորացմանը: Առաջնորդվելով հայոց ազգային գաղափարախոսության հիմնադրույթներով նա առկա պայմաններում Հայկական պետության հզորացման կարևորագույն գրավականներից է համարում հզոր սփյուռքի գոյությունը և վերջինիս անմիջական մասնակցությունը համահայկական տեսլականի իրագործմանը՝ իբրև մեկ միասնական ամբողջություն, հանուն Մայր հայրենիքի հզորացման:

Հեղինակը համակողմանիորեն և խորությամբ քննելով ու վերլուծելով հին, միջնադարի և նոր ժամանակաշրջանների հայ գաղթօջախների և նորագույն ժամանակահատվածի սփյուռքի խնդիրները, ճանաչել ու գնահատել է արդի սփյուռքի ներուժն ու կարողությունները՝ համաշխարհանայցման պայմաններում: Նրան հաջողվել է ներթափանցել հարցերի խորքերը, ցույց տալ նաև միգրացիոն գործընթացները, արտագաղթի երևույթները, հատկապես իրենց հետևանքներով :

Ուսումնասիրողն առանձնացնում է Հայկական Սփյուռքի ձևավորման 6 փուլեր. Առաջին փուլը՝ հնագույն ժամանակներից մինչև 1894թ., երբ Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև երկարատև հակամարտության արդյունքում՝ 428թ. հայոց պետականության անկումից հետո հայ ժողովրդի համար արտագաղթը դարձավ անբաժան ուղեկից:

Երկրորդ փուլը՝ 1894-1923թթ, հայկական Սփյուռքի ձևավորման հիմնական ժամանակաշրջանն էր: Այս փուլում Օսմանյան կայսրությունում Աբդուլ Համիդ II-ի կազմակերպած 300 հազար, իսկ 1915թ. 1,5 մլն հայերի ցեղասպանությունից հետո ստեղծվեց գաղթավայրի կամ գաղթօջախի նոր տեսակ, որի համար հեղինակի խոսքերով ասած կիրառվեց բոլորովին նոր եզրույթ՝  «Սփյուռք», որը հայերենում մինչև այդ չէր կիրառվել (Տե՛ս աշխատությունը, էջ 33, 34):

Երրորդ փուլը՝ 1923-1948թթ., անվանվում է Սփյուռքի կառուցվածքային փոփոխությունների փուլ, երբ 1946-1948թթ. կազմակերպվեց հայերի մեծ հայրենադարձությունը:

Չորրորդ փուլում՝ 1948-1991թթ., ձևավորվեցին ու բարգավաճեցին նոր ավաններ ու գյուղեր, որոնք կոչվեցին հայրենադարձների ծննդավայրերի անուններով՝ Նոր Մալաթիա ու Նոր Սեբաստիա, Նոր Արաբկիր ու Նոր Զեյթուն, Նոր Կիլիկիա ու Նոր Արեշ, Նոր Հաճն և այլն: Այս փուլում՝ 1964թ. ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն: Հինգերորդ փուլը վերաբերվում է անկախության շրջանին՝ 1991-2008թթ., երբ Սփյուռքի հետ հարաբերությունների զարգացման նոր շրջափուլ սկսվեց, փակ սահմանները բացվեցին, կապերն ամրապնդվեցին,իսկ 1990-ական թթ. սկսվեց ու շարունակվեց արտագաղթը Հայաստանից:

Վեցերորդ փուլը՝ զարգացումներով, որը սկսվեց Հայաստան-Սփյուռք գործակցության նոր զարացումներով, որը 2008թ. արձանագրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծումով: Այս փուլում որպես երկրի նախագահի քաղաքական ծրագրի մաս՝ Սփյուռքի նախարարությունը մշակեց Հայկական սփյուռքի նկատմամբ Հայաստանի պետական քաղաքականությունը: Հեղինակը որպես ՀՀ Սփյուռքի նախարար, կանգնած լինելով այդ քաղաքականության մշակման և իրականացման ակունքներում բերում է իր անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված, բազմաթիվ միջոցառումների (գիտաժողովներ, հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի կենսագործում և այլն ) իրականացման վերաբերյալ փաստաթղթեր և նյութեր, վիճակագրական տվյալներ և այլն, որոնք ուսումնասիրողների համար ունեն սկզբնաղբյուրի արժեք: Հեղինակը դիպուկ և ընդհանրական բնութագիր է տալիս հայկական Սփյուռքին, այն համարելով «տարիների ընթացքում ձևավորված համահայկական և  հայկական կազմակերպություններից ու հաստատություններից, ենթակառուցվածքներից ու տաղանդավոր անհատներից բաղկացած հսկայածավալ հանրույթ, որը հայտնի է ամբողջ աշխարհին» (տե՛ս էջ 49): Գրքում ներկայացնելով Սփյուռքի կառույցների (833 համայնք, 30 հազար կազմակերպություններ) և այլն բազմաբովանդակ բնութագրերը խորաթափանց գիտնականը ընդգծում է դրանց տեսակներն ու գործունեության յուրահատկությունները ազգային ինքնության պահպանման ու հայրենիքի հետ կապերի խորացման ոլորտներում: Հեղինակն առանձնացնում և առանձին հավելվածով ներկայացնում է 44 համահայկական, համասփյուռքյան հասարակական, եկեղեցական, մշակութային, բարեգործական և այլ կազմակերպությունները՝ հայ եկեղեցին, ՀՅԴ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀկ-ն, ՀԲըՄ-ն՝ իրենց կից կառույցներով, որոնց լրացնում են կրթամշակութային, առողջապահական և մարզական միությունները, հանձնախմբերը, հիմնարկություններն ու հիմնադրամները, որոնք ոչ միայն Սփյուռքը ցանցային ու կազմակերպված դարձրին, այլև համախմբեցին, կազմակերպեցին ու ամրապնդեցին Սփյուռքի կենտրոնները, այսօր էլ կապող օղակ են հանդիսանում Հայրենիք-Սփյուռք և Սփյուռք-Սփյուռք  հարաբերություններում պաշտպանելով հայկական շահերն ամենուր (տե՛ս էջ 50): Անգնահատելի համարելով վերոնշյալ համահայկական կազմակերպությունների դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և ազգային խնդիրների լուծման գործում, հետազոտողը ընդգծում է, որ <<համահայկական կառույցները վիթխարի դեր են կատարում համազգային առաջնահերթությունների հարցում՝ հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ բանաձևերի, հայտարարությունների ընդունման, ԼՂ հիմնախնդրի ներկայացման, Սփյուռքի կազմակերպման, Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման ուղղությամբ>>(տե՛ս էջ 51):  Հեղինակը անձնական դիտարկումների  և Սփյուռքում հավաքած նյութերի վերլուծությամբ ի մի է բերում և արժեվորում 27 հայկական եկեղեցիների, մատուռների ու վանքերի, 1000-ի հասնող ամենօրյա և մեկօրյա դպրոցների ու դասընթացների, աշխարհի տարբեր երկրներում գործող 107 հայագիտական կենտրոնների գործունեությունը միաժամանակ ներկայացնում հայ ավանդական հանձնախմբերի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի Հայ դատի Ազգային կոմիտեի և այլ ազգային գործունեության մանրամասներ, որոնք անկախ ծրագրային զգալի տարբերություններից, համազգային խնդիրներում ունեն միասնական մոտեցում (տե՛ս էջ 53): Հեղինակը քննելով <<Հայկական սփյուռքի>> կառուցվածքը համայնքների ձևով, որոնք գործում են համապատասխան երկրներում, տարածաշրջանում առանձնացնում է նրանց ըստ տեղային կառուցվածքների, ինչպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայկական համայնքներ և այլն: Նախօրոք մշակված հարցաթերթիկների համաձայն, ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների օգնությամբ համայնքների մասին հավաքված տեղեկությունների հիման վրա, որոնք մշակվել են ՀՀ ԳԱԱ փիլիոսփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի մասնագետների կողմից և ներառվել են աշխատության մեջ, նշանավոր գիտնականը հարուստ տեղեկատվությամբ առաջին անգամ ամբողջական տեսքով ներկայացնում է ընթերցողի դատին՝ սկսած ԱՊՀ երկրների, Ամերիկայի, Եվրոպայի, Մերձավոր և Միջին արևելքի հայկական համայնքներից, վերջացած Ասիայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ու Աֆրիկայի հայկական համայնքներով: Ընդ որում արդի 2016թ. սկզբնաղբյուրների տվյալներով ցույց է տրված յուրաքանչյուր երկրի հայկական համայնքում բնակվող հայության թվաքանակը, տեղաշարժերը, աշխարհի տարբեր երկրներում գործող եկեղեցիները, կրթօջախները, մշակութային կենտրոնները, առողջապահական հիմնարկները, ԶԼՄ-ները, երիտասարդական կազմակերպությունները, մասնագիտական միությունները, հայագիտական ամբիոներն ու կենտրոնները և այլն։ Շատ հաճախ Սփյուռքահայ ազգային և հանրային կյանքի նկարագիրը պահպանելու համար հեղինակը համոզիչ զուգահեռներ է անցկացրել հայկական համայնքների և այլազգի սփյուռքների՝ հրեական, հունական, թուրքական, իռլանդական և   նաև լոբբիստական կառույցների հետ։ Ուսումնասիրելով  Սփյուռքին ուղղված մարտահրավերները Հ․ Հակոբյանը ոչ միայն բացահայտում է դրանց առանձնահատկությունները, այլև գործնական առաջարկներ անում դրանց հաղթահարման ուղիների ու միջոցների վերաբերյալ։ Այդ առաջարկները սփյուռքի կառուցվածքային զարգացման, համախմբման և մարտավարության մշակման գործում ունեն ուղենշային ու ծրագրային բովանդակություն։ Այստեղ հեղինակը հարուստ բովանդակային տեղեկատվությամբ ներկայացնում է համահայկական մասնագիտական կառույցները, սփյուռքահայ թանգարանները, գրադարներն ու հայագիտական կենտրոնները, լրատվամիջոցները, որոնց ամբողջական ցուցակը տրված է առանձին հավելվածների տեսքով: Հանրագիտարանային  այս գրքում, ըստ պատշաճի, համապատասխան փաստերով, վերլուծվում և գնահատվում է սփյուռքի հետ հայոց պետական հարաբերությունների ողջ պատմությունը, սկսած խորհրդային շրջանից, այդ թվում հակիրճ և բովանդակալից անդրադարձ է կատարվում Սփյուռքի հետ մշակութային կապի կոմիտեի գործունեությանը։ Ամբողջական և ընդհանրական է ներկայացվում սփյուռքում գործող հայ եկեղեցին։ Արժեքավոր տեղեկություններ ներկայացնելով հայապահպանության գործում հայոց եկեղեցու ծավալած գործունեության մասին, խորաթափանց գիտնականը առաջինը անդրադառնում է  Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու, Մայր Աթոռի գործունեությանը, ապա Մեծ ի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքությանը, հայ կաթողիկե, հայ ավետարանական եկեղեցիներին և այլն։ Նա միաժամանակ բացահայտում է հայոց եկեղեցու, ազգի միասնականության ուղղությամբ ծավալած գործունեության առանձին մանրամասներ, հատկապես անկախության տարիներին հակադրվելով մեր ժողովրդին բաժանելու, հատվածականությունը քաջալերելու գործելակերպին։

Աշխատության երկրորդ գլխում, որը վերնագրված է <<Հայաստանի և Սփյուռքի մարտահրավերները>>, հեղինակին հաջողվել է հիմնահարցի վերաբերյալ իր պատկերացումները ներկայացնել ամբողջական տեսքով: Համապատասխան պատմական փաստերի և իրողությունների վերլուծության միջոցով ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առջև ծառացած խնդիրները անկախության ավելի քան 25 տարիների ընթացքում։ Ընդգծելով անկախության տարիներին մեր ժողովրդի ձեռքբերումները, հեղինակը գրում է․ <<Ցավոք, անցնող տարիները եղել են բարդ ու խոչընդոտներով լեցուն, ժողովուրդը ծանրագույն պայմաններում, մի կողմից երկիր է կառուցել, մյուս կողմից՝ ստիպված եղել պայքարել նենգ ու անկանխատեսելի հակառակորդի թշնամական գործողությունների դեմ։ Օբյեկտիվ դժվարությունների (արտաքին մարտահրավերներ, տնտեսական ճգնաժամեր, պատերազմական իրավիճակներ, փախստականներ, ԼՂ-ի չկարգավորված հակամարտություն) գոհացուցիչ համարվել չեն կարող, մտահոգիչ է երկրում աղքատության և արտագաղթի մակարդակը, որը քննարկվում է հատկապես անկախության սերնդի կողմից (Տե՛ս էջ 258, 259)>>։ Քննարկելով տարածաշրջանային մարտահրավերները և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, գրքի հեղինակը ընդգծում է, որ <<ԼՂ-ի շուրջ ծավալված հակամարտությունը, շուրջ երեք տասնամյակ չի հանգուցալուծվել և անընդհատ թեժանում է Ադրբեջանի կողմից իրականացվող ահաբեկչությունների, դիվերսիաների, դիպուկահարների գործողությունների հետևանքով>> (Տե՛ս էջ 262)։ Հայ-ադրբեջանական դիմակայության մեջ հեղինակը կարևորում է նաև թուրք-ադրբեջանական մարտնչող քաղաքականության մերկացումը ի հակակշիռ բանակցային գործընթացի ձախողման և տարածաշրջանային ապակայունացման ։ Նոր մարտահրավերների և նոր մոտեցումների, ինչպես նաև Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերների բաժնում հեղինակը ուշադրություն է հրավիրում հայկական իրողությունների վրա ազդող նոր երևույթների վրա, որ նորահայտ մարտահրավերները պահանջում են նոր մոտեցումներ Սփյուռքհայ կյանքի ահանգնացող վտանգների պայմաններում։ Այդպիսի վտանգները, ըստ ուսումնասիրողի, երևան են գալիս  Սփյուռքի ներքին տեղաշարժերի ձևով, այնսպիսի դժվարությունների ի հայտ գալով, ինչպիսին է ընդունող երկրի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերի անհամապատասխանությունը և այս պայմաններում՝ Հայաստանի և Սփյուռքի ճիշտ կողմնորոշվելու խնդիրը։ Իբրև առաջարկ-անելիքներ մարտահրավերներին դիմակայելու համար, հեղինակը համարում է նորաստեղծ բազմադամ (3 և ավելի երեխա) հայ ընտանիքի ստեղծումը, հայության միասնական հավաքական ուժով <<Հզոր Հայաստանի>> կայացումը, որպես հայության կարևոր խնդիր և այլն։ Այս գլխում  բազմաթիվ փաստերի համեմատական քննությամբ և վերլուծությամբ գիտնականը ցույց է տալիս հայկական համայնքի գործունեությունը, Թուրքիայում ցեղասպանության ճանաչման հարցում թուրքական ժխտողականության և նենգափոխման քաղաքականության էությունը, որի դեմ հայության պայքարը դիտարկվում է որպես հայության  միավորող գործոն։ Այս հիմնախնդրի առաջարկ-անելիքների մեջ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դիտարկվում է որպես մի հանգրվան, որից ելնելով հայոց պետությունը և հայ ժողովուրդը այսուհետ պետք է կառուցեն իրենց գործունեության նոր ծրագիրը (Տե՛ս էջ 301)։

 Որպես դիմակայության առաջնային ոլորտներ, առանձնացվում է կրթական գործը (հայկական դպրոցների թվաքանակի նվազումը Ստամբուլում), լեզվի և խառնամուսնությունների տագնապալից վիճակը, Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության անձեռնունայն կացությունը, Թուրքիայի հայ համայնքը և բռնի մահմեդականացած, իսմլամացած հայության խնդիրը։ Պատմամշակութային ժառանգությունը, որպես հայ ինքնության մաս, հայկական ունեցվածքի և գույքի ժառանգության հիմնախնդիրները և այլն։

Գլխի վերջում, քննարկելով հայ ինքնության հիմնահարցերը, հեղինակը այն պահպանող հիմնասյուներն է համարում ազգային լեզուն և դպրոցը, հայ ընտանիքն ու բարքերը, մշակույթը, եկեղեցին և պատմական հիշողությունը։ Յուրաքանչյուր ոլորտում հեղինակն անում է արժեքավոր, հետաքրքիր և կոնկրետ առաջարկներ, որոնք ունեն գործնական նշանակություն։ Հեղինակը համապատասխան փաստերի վերլուծությամբ, աղյուսակների տեսքով, ներկայացնում է Սփյուռքի ներդրումները ՀՀ տնտեսության մեջ (Տե՛ս էջ 282-289)։ Սփյուռքի ինքնության ամրապնդման ուղղությամբ հեղինակը կատարում է շատ արժեքավոր և ընդհանրացված եզրակացություններ․

ա․ Համայնքներում հայերենի գործածության սահմանափակումներից մինչև հաղորդակցության  միջոցի վերացում։

բ․ Ազգային դպրոցի քանակական ու որակական տեղատվությունները օտար դպրոցների առջև ։

գ․ Զուտ հայկական ընտանիքիների քանակի աղետալի վիճակ և այլն։

Աշխատության այս գլխում համոզիչ տվյալներ են բերվում Ամերիակայում խառնամաուսնությունների քանակական աճի մասին (60-80%), ուծացման երևույթի դրսևորում, որը սպառնում է առաջին հերթին քրիստոնեական երկրներին: Սփյուռքի հայկական համայնքներում նման երևույթների կանխման համար հեղինակը իր առաջարկների մեջ դրանց հակադրում է ազգային, մշակութային և հոգևոր կառույցների միասնական գործունեությունը, հատկապես հայ առաքելական, կաթողիկե և ավետարանական եկեղեցիների միասնական գործունեությունը: <<Սփյուռքի ներդրումները>> բաժնում հանգամանորեն քննարկվում և վերլուծվում են ներդրումների տեսակներն ու շրջանառության ոլորտները, քաղաքական, տնտեսական, իրավական, հոգեբանական և բարոյական գործոնների նշանակությունը, կազմակերպչական խնդիրները և այլն:

Գրքի վերջին՝ երրորդ գլուխը վերաբերվում է Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում  պետական-քաղաքականության վերլուծությանը (1908-1916թթ.): Հայտնի է, որ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակմամբ որակապես նոր փուլ սկզբնավորվեց Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում:

Այստեղ տարաբնույթ փաստերի հանգամանալից և համակողմանի վերլուծությամբ ցույց է տրվում Հայրենիք-Սփյուռք կապերի զարգացման խնդիրները՝ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո պատմական հենքի վրա արդիական բնութագրմամբ: Տալով հայկական Սփյուռքի սահմանադրական ձևակերպումը՝ հեղինակը շեշտադրում է Հայաստան-Սփյուռք համագործակցության գործնական դրսևորումները, որոնք ընկած են այդ գործակցության զարգացման հայեցակարգի (2009թ.) մշակման հիմքում: Այս համագործակցության ամրապնդման գործում առանձնահտուկ ձևակերպում ունի ՀՀ Սփյուռքի նախարարությունը, որի ստեղծման (2008թ. հոկտեմբերի 1-ից) և ղեկավարման ակունքներում է գրքի հեղինակը: Նա, սեփական փորձառության  և իրազեկության համոզչությամբ ղեկավարելով այդ կառույցը, իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ մշակել և իրականացրել է պետական քաղաքականությունն այս ոլորտում: Բնութագրելով այս պետական կառավարման մարմնի առանձնահատկությունները, որոնք բխում են Հայրենիք-Սփյուռք գործակցության սկզբունքներից, հեղինակը սեփական նախաձեռնությամբ կամակերպված աշխատանքով փաստում է իր իսկ մշակած բազմաբնույթ ծրագրերի իրականացման արդյունավետությունը վերոնշյալ համագործակցության ամրապնդման գործում: Հայաստան-Սփյուռք գործակցությանը նպաստող ծրագրերից առանձնացվում են <<Արի տուն>> ծրագիրը, <<Իմ Հայաստան>>, <<Կոմիտաս>> փառատոնները, <<Սփյուռք>> ամառային դպրոցը և այլն, ինչպես նաև հետազոտությունների ծրագիր, մասնագիտական համաժողովներ, գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, հավաք-հանդիպումներ: Հայոց ցեղասպանության ճանաչմանը, զարգացմանը և հետևանքների վերացմանը նպատակաուղղված միջոցառումների ծրագիր, <<Մեր մեծերը>> ծրագիրը, տարածաշրջանային ծրագրեր, Հայաստան տեղափոխված սիրիահայերի աջակցության ծրագիրը և այլն: Եզրակացություններ բաժնում 16 կետերով գիտնականը ընդհանրացրել և ներկայացրել է սեփական արժեքավոր եզրահանգումները  ՀՀ անկախության շրջանում Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

Նրանից առանձնացվել է կրթամշակութային և տնտեսական ոլորտները, ներդրումները, հայոց ցեղասպանության և ԼՂ հիմնախնդիրը, Հայաստան-Սփյուռք գործակցության հեռանկարային քայլերը և այլն: 150 էջ ընդգրկող հավելվածներում գիտական մակարդակով կազմվել են գործնական արժեք ներկայացնող վիճակագրական, տեղեկատվական բազմաթիվ տվյալներ ամփոփող աղյուսակներ, որոնք ներկայացում են Սփյուռքի իրական կացությունը, հայերի ճշգրտված  թվաքանակն, ըստ պետությունների, համահայկական մասնագիտական կառույցները, հայազգի նշանավոր գիտնականները, Սփյուռքի հայ գործարարները  և բարերարները, այլ պետությունների պառլամենտներում, նահանգային, տեղական մարմիններում ընդգրկված հայազգի պաշտոնյաները, լրատվամիջոցները և հայրենիքի հետ նրա փոխհարաբերությունների տարբեր ոլորտներ: Ուսոմնասիրությունը հարուստ և բազմաբովանդակ նյութերի գիտավերլուծության հիման վրա կառուցված հետազոտություն է, որից ոչ միայն կարելի է ահռելի քանակությամբ արժեքավոր տեղեկատվություն ստանալ, այլև հասկանալ ժամանակակից արդյունքները և կանխատեսել վաղվա օրը: Աշխատությունը գրված է գեղեցիկ հայերենով, ունի խորը գիտական բովանդակնություն, կարող է ծառայել  ոչ միայն իբրև մենագրություն, այլև ուսումնական ձեռնարկ, դասագիրք բուհերի, հատկապես սփյուռքագիտության հարցերով զբաղվող ուսանողների համար: Կատարված հսկայածավալ աշխատանքը լուրջ ներդրում է սփյուռքագիտության ոլորտում, որը պահանջում է այս արժեքավոր գրքի թարգմանությունը աշխարհի տարբեր լեզուներով օտար ընթերցողին ծանոթացնելու՝ մասնավորապես հայ սփյուռքի հարուստ պատմությանն ու մշակույթին: Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել հեղինակին, ԵՊՀ պատմության ֆակուլտետին և մասնավորապես նրա սփյուռքագիտության ուսանողության անունից նման արժեքավոր նվեր մատուցելու համար: Համոզված ենք, որ այն կդառնա մեր ուսանողության սեղանի գիրքը»:

 

դիտվել է 294 անգամ
Այս թեմայով
Լրահոս
23 Հուն
Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ Ինչ է պատմում մարդու մասին նրա ծննդյան թիվը. 100% համընկնում Նա ամեն օր կերավ սխտոր՝ սոված փորին. արդյունքը ցնցող էր Բաշար Ասադի զորքերը գրավել են «Աբու Զուհուր» ավիաբազան ՍԱՊԾ-ն շուկայում հայտնաբերել է սուրճ առանց պիտանիության ժամկետի Մեսսին վատ ֆուտբոլիստ է. Ռոնալդուի կատակը փոքրիկի հետԳիտնականները հայտարարել են, որ վիրուսների հետ գիտափորձերը կկործանեն մարդկությանը Գողության մեղադրանքով հետախուզվողը բերման է ենթարկվել Բագրատաշենում Հենրիխ Մխիթարյանը՝ «Արսենալ»-ի պատրաստած տեսանյութումԱրսեն Վենգերը՝ Մխիթարյանի տրանսֆերի մասին «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի մոռանա Հենրիխ Մխիթարյանին. Ժոզե ՄոուրինյուԱԻՆ-ում քննարկվել են Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի վտանգի չեզոքացման ուղիները Օրվա լուրը. Մխիթարյանը՝ Արսենալի ֆուտբոլիստ (լուսանկար)Արտակարգ իրավիճակ Երևանում (լուսանկարներ)Փարիզում այս տարի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն ապրիլի 24-ին և մայիսի 28-ին Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Հունվարի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 18-ը ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ 20 էրոտիկ լուսանկարներ, որոնք դուր կգան նաև կանանց. այս լուսանկարիչը գիտի ֆիքսել ճիշտ պահը (մեծերի համար)Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Ֆիննախում կայացել է Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի նիստը Ռուս-թուրքական սիրախաղը և Պուտինի սիրիական ձախողումը Իվետա Մուկուչյանն առանց ներքնազգեստի լուսանկար է հրապարակել՝ ի ցույց դնելով ողջ հմայքը (ֆոտո)Մեկնարկել է վարչապետի այցը Շվեյցարիա. Ցյուրիխում կայացել է Կարեն Կարապետյանի հանդիպումը շվեյցարացի գործարարների հետ Փարիզում ԹՈՒՄՈ-ն իր դռները կբացի այս տարվա սեպտեմբերին Միլիոնատերը տուն կնվիրի նրան, ով խնդրի... բայց մի պայմանով ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ «Լոռի»-ն պայմանագիր է ստորագրել ուկրաինական «Ստալ»-ի նախկին ֆուտբոլիստի հետ Սեքսի պակասը վտանգավոր է կանանց համարՄխիթարյանի և Սանչեսի տանսֆերներն ավելի քան մոտ են իրականանալուն. չիլիական ԶԼՄ-ներ Հայաստանում կանցկացվի սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես Հայաստանը դիտորդական առաքելություն կգործուղի ՌԴ նախագական ընտրություններին Սուարեսի ռեկորդը «Բարսելոնա»-ումԵրևանում գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնելՋոկովիչը լքեց պայքարըՅըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Շամիրամում տեղի ունեցած սպանությունների մեջ մեղադրվող Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մաղթանքների համար (լուսանկար)Քննարկվում են Վերին Լարսի այլընտրանքային լոգիստիկ տարբերակներ. Կարեն ԿարապետյանԿուբանում 2 հայի սպանության մանրամասները հայտնի են (տեսանյութ)Մեր ջորին ձեր ջորուն վնաս չէ...Վերաքննիչը քննում է Սամվել Բաբայանի բողոքն՝ ընդդեմ Առաջին ատյանի դատարանի դատավճռիՕբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ (լուսանկարներ)Մերի Մակարյանը հանդիպել է Spice Girls-ի նախկին անդամ Մել Բիի հետ Թուրքիայում Աֆրինի մասին համացանցում գրառում անելու համար մարդկանց են ձերբակալելՕզիլն ու Մխիթարյանը կարող են խաղալ միասին. ՎենգերԵԽԽՎ-ի նոր նախագահ է դարձել Միկելե Նիկոլետին«Դավոսի ճանապարհին». Կարեն Կարապետյանի լուսանկարները՝ ինքնաթիռից«Գազավիկների» ակնարկը Սերժ ՍարգսյանինՏիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ն արժանացել է Դասական երաժշտության միջազգային մրցույթի գլխավոր մրցանակին
Ամենադիտված
Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԻրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրըՀայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Որպես անհետ կորած որոնվող 19-ամյա Քնարիկ Մայիլյանը հայտնաբերվել էՎազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ կարդում էր դրա մասին․ ի՞նչ էր իրականում տարիներ առաջ տեղի ունեցել Վազգենի ու Արմեն Սարգսյանի միջև Վազգեն Սարգսյանի եղբայրը բացում է փակագծերըԹուրքիան մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կուտակել Երևանից 60 կմ հեռավորության վրաԴերասան Վահագն Գալստյանը բաժանվել է կնոջից. ահա թե ով է նոր ընկերուհին (լուսանկարներ)
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)Երևանում մայր և որդի ծեր սփյուռքահային սպանել ու թալանել են․ մայրը սեքսով է զբաղվել, որդին՝ սպանել ու թալանել Իրական Պուտինը վաղուց մահացե՞լ է. Պուտինի մկրտվելու ժամանակ տաքացրել են ջուրըՀայտնի է Մխիթարյանի նոր ակումբը. գործարքն ավարտվել է Արաբկիր ԲԿ-ում մահացել է Մարտուն Գրիգորյանի եղբոր 2-ամյա դուստրը. 2 երեխայի մահ՝ մեկ օրում
Սաշիկ Սարգսյանի որդու թանկարժեք նվերը սիրելիին (տեսանյութ)Սա ստորություն է. Ո՞վ ա թույլ տվել, որ Դիանա Գրիգորյանը հայ զինվորի հետ այսպես վարվիՈղջ ճշմարտությունը Ռոբսոնի մասին (տեսանյութ)Ահա, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմիդ հետ, երբ հաճախ ես դրանով զբաղվում (մեծերի համար) Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի կնոջ ամբողջովին մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում (լուսանկարներ)Հայտնի է՝ որքան գումար է Ռոբերտ Քոչարյանը փոխանցել Հեռուստամարաթոն 2017-ին Դենիս Դվորնիկով. Թաթուլյանին հեղինակազրկելու փորձերն անբացատրելի հիմարություն ենԱրտակարգ դեպք Երևանում. մարմնավաճառի հետ անցկացրած «թեժ գիշերվա» հետևանքըՆման փնթիություն Սիլվա Հակոբյանից անսպասելի էր (լուսանկար) Եթե տեսախցիկը չնկարեր սա, ոչ ոք չէր հավատա (տեսանյութ)