Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 Вице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного Кавказа «Агенты влияния» Запада в Армении. Артур Сакунц 

Այս պատմությունն առանց արցունքների հնարավոր չէ կարդալ. գյուղացի Համբոն

Блогосфера

Գոհար Ռշտունին facebook սոցցանցի իր էջում պատմվածք է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև

 

Անկախության տոնն էինք նշում: Ինչ որ դառնություն տվեց մտքերիս...
Այս պատմվածքը գրել եմ անկախ տարիների մասին... Առաջին օրվանից... Մինչև այսօր...

Գյուղացի Համբոն

Գյուղացի Համբոյի տուն դրսից էր կռիվ եկել:
Համբոն Թորգոմի ու Մարոյի տան փոքրն էր: Էդ խեղճ Մարոյի ցավերը հենց Ջանգյուլումի օրերին պիտի բռնեին… չորրորդ տղի անունը՝ Համբարձում դրին:
Մեծ ախպերներից ոչ ոք գյուղում՝ չմնաց. Ի՞նչ կյանք կար գյուղում՝ բացի այրող արևից, պահանջկոտ հողից ու առավոտից մինչև գիշեր աշխատանքից: Ասեցին, որ քաղաքի կյանքն ավելի հարմար է մարդու համար: Ժամանակին վեր ես կենում, ժամանակին գալիս տուն, մնացած ամեն ինչն էլ խանութում լիքնա: Ոչ անձրևին ես երկնքին աղոթելով սպասում՝ մի բան էլ հոժար չես, ոչ կարկուտից սարսափում:
Համբոն, որպես փոքր զավակ, ծնողների հետ մնաց, անունն էլ կպավ՝ գյուղացի Համբո, դե,՛ ինքներդ էլ գիտեք, թե՝ ինչու: Տնեցիք շատ շուտ որդու ականջը «կտրեցին», դեռ բանակ չտարած՝ հարս բերին՝ ոսկի աղջիկ, անունը՝ Բրիլյանտ:
Բանակում Համբոն պարգև էր ստացել, որպես ամենալավ նշանառու: Բայց, դե հո էն ժամանակ բացի Ամերիկայից զատ ուրիշ թշնամի չկար, էն էլ մենք ուր, Ամերիկան ուր... շատ հեռու էր՝ հէչ Համբոյի կրակելու բանը չէր :
Երբ քաղաքում սկսեցին միտինգներ անել, գյուղացի Համբոն մեծ եղբորը խնդրեց.
– Եզնիկ, էս անգամ որ հեղափոխություն անեք, մի քիչ հող դասավորեք գյուղացուն: Հետն էլ՝ մի քիչ անասուն տվեք մարդկանց:
Համբոն կարծում էր, թե քաղաքն ավելի ժողովրդային է, սովոր էր գյուղի կարգերին, նախագահը գյուղի ժողովրդի հետ հաշվի էր նստում, բայց՝ մեկ է՝ էն ոչ ու փուչ եղած ռայկոմի ասածն էր անում:
Համբոյի երեխեքն իր նման հողին կպած էին, հորը մենակ չէին թողի: Դպրոցի ճամփեն նրանց առանձնապես չէր գրավում, պորտը՝ կտրելուց հանդն էին գցել: Հողն ու անասունի գործը դուրներն ավելի էր գալիս:
Միտինգներից քիչ անց պարտիականներին քշեցին, ձեռներից ամեն ինչ առան, կամ իրար մեջ բաժանեցին, պարտիաներին էլ նոր անուններ դրեցին: Համբոյին ու մյուս գյուղացիներին էլ մի քիչ վարի ու ցանի հող հատկացրեցին:
Համբոն երեկոյան նստեց գյուղամիջում ու բողոքեց.
– Բա էս տավարին խոտ ա պետք, ավտո ա պետք, բենզին-մենզին: Բա էդ մեկուկես հեկտար անտեր մնացածին տրակտոր ա պետք, սալյառկա - մալյառկա… Բա էդ ո՞վ ա տալու…
Գյուղի բիձեքն օրորեցին գլուխներն ու ասացին.
– Բա ձրի հող են տվել, այ Համբո, սալյառկեն էլ քեզնի՛ց:
– Խի՞ ա ձրի, Մուկուչ հոպար: Բա պապս ինչի՞ համար էր նեմեցի հետ կռվում, ինչի՞ Սիբիր գնաց:
– Ա՛յ Համբո, սաղ մեր պապերն էին մեղավոր, էն Սիբիրի տեղն ո՞վ գիտեր, գնացին ու մնացին, էլ հետ չեկան…
Մեկն էլ, ռուսաց պատմությունից լավ էր տեղյակ՝ Համբոյին խելքի բերեց.
– Էս ռուսն ինչքան եղել ա, Սիբիրն էլ հետն ա եղել:
Բայց բիձեքին կարա՞ս բան հասկացնես: Համբոյի պապն ուզեց՝ չեկա՞վ: Էն սատկածի սատկելուց հետո նոր բոլորի ոտներն ու աչքերը բացվեցին, լեզուն էլ հետը: Բայց հիմա էլ իրանց կամքով են Սիբիր գնում: Թաթարիա, Բաշկիրիա, բա Սիբիր չի ի՞նչա: Նույնիսկ ավելի վատն ա Սիբիրից՝ համարի՝ թուրքի երկիր ա: Մի օր իրանց երեսը կպատռեն, հո՛ թուրքն ամեն տեղ թուրք ա մնում:
Համբոն եկավ տուն, կնոջ տված թարմ թոնրալավաշով փրթած ճաշը փորը քաշեց ու ասաց.
– Բրո, էսքան հող առանց տրակտոր ո՞նց ենք վարելու: Հո եզով-գոմշով չե՞նք վարի, էն դարն անցավ: Արի Թորիկին ուղարկենք քաղաք, շինարարության վրա Եզնիկի հետ տրակտորի փող աշխատի:
– Որ իմ խոխեն գնաց քաղաք, էլ էդ անտեր քաղաքից ո՞վ ա հետ եկող: Ասում են՝ ոչ ոք չի աշխատում, առավոտ կանուխ գնում են հրապարակ ու գոռում-գոչում, ձեռքի ռադիոյով ճառ ասում: Իմ խոխեն ոչ ճառ գիտի ասել, ոչ էլ հոպարի տանը տեղ կա, մի սեյնակ ա, էն էլ վեց հոգի ճխտած: Հետ տուր, էդ հողն էլ իրանց գլխին կպնի, անասունն էլ: Խոմ սոված չենք պահի:
– Բրո, անունդ Բրլլյանտ են դրել, բայց մի կոպեկի խելք գլխումդ չկա: Հազիվ հեկտար հողի ու մի երկու ավել կովի տեր ենք դարձել, ես էդ տրակտորը Գեղամենց արտից գիշերով կբերեմ, առավոտ հետ կտանեմ: Խոտն էլ կառնենք, կոմբիկորմ՝ միշտ էլ առել ենք: Մենակ ասա՝ թարխունը լավ գնա էս տարի:

Ու Համբոն, որը ոչ տեր, ոչ տերտեր չէ՛ր ճանաչում, նայեց վերև, երկնքի կողմ:
Երկու-երեք տարին անցան երկու-երեք շաբաթվա պես, գյուղացի Համբոն համարյա հարստացել էր: Արդեն գազ էր ուզում անցկացնել տուն, հին գոմը մեցացնել, բայց էն միտինգներից պրծնել չկարողացավ, միտինգն ինքը եկավ իր տուն: Մեծ տղեն դպրոցը նոր ավարտած, մի օր հորն ասաց.
– Պապ, էթամ Ղարաբաղ, մեր տղերքին օգնել ա պետք, մի քիչ կռվեմ, հունձի դեմ հետ գամ...
Մեծին սև օրով սև ավտոյով բերին տուն, իրա ոտով չեկավ: Գյուղից երկու թառլան թաղեցին, Համբոն գլուխն ափերի մեջ առած, գոմի հետևում լաց էր լինում, մարդկանց մոտ ամաչելով ասում.
– Բա էն էլ ա Հայաստան, էն էլ ա մերը...
Մի ամիս չանցած, քառասունք տված միջնեկն առավոտը կովերին գյուղի հովիվ Իսոյին հանձնեց, եկավ հացատուն ու մորն ասաց.
– Ադե, էն տղերքը որ Թորիկի ընկերներն էին, լուր են ուղարկել, հասնել ա պետք:
Գյուղացի Համբոն, էն երկիրը, որ էլի Հայաստան էր, գնացած չկար ու մինչև միտինգներն էլ էն երկրի մասին կարգին լսած էլ չէր: Ո՞վ էր գյուղից էդքան հեռու արևտուր անում: Ռադիոն ու տելեվիզորն էլ հազիվ Մոսկվայի ու Երևանի լուրերին էին տեր, իրենց գյուղի մասին կյանքում չխոսեցին: Քաղաքի շուկան էր իր տեղն առաջ, հիմա էլ գալիս, հենց դռնից ու բակից տանում էին ապրանքը.
– Այ բալամ… Էրևում ա, հետդ պիտի գամ: Գոնե տեսնեմ, ինչ օրի ենք…
Տունը Բրոյի ու մնացած տղերքի վրա թողեց, ճամփա բռնեց դեպի Ղարաբաղ:
Գյուղացի Համբոն ցնցված էր դեռ Գորիսից, անցան Լաչինով, սարերն էստեղ ուրիշ ձև ունեին. մառախլապատ սարերը մեկը մյուսի հետևից մշուշոտ գիծ դառնում, մառախուղի մեջ կորչում: Կող ու կուշտն ուրիշ էր, լեզուն էլ համարյա անհասկանալի:
Ոչինչ չըմբռնեց նրանց խոսակցությունից, բայց Համբոյի հետ հայերեն էին խոսում.
– Հոպար, տղերքդ հերոս են: Թորիկն էլ մեր ախպերն էր: Քան՜ի թուրքի վերջ տվեց: Դու անհոգ եղիր, էս անգամ մեր հրամանատարն էնպես տղայ ա, մինչև Բաքու ենք հասնելու:
Մինչև Բաքու ո՞վ թողեց, ձեռներից բռնեցին, ոտերը կապեցին, չթողեցին հասնեն, աշխարհի շներն էլի խառնվեցին մեր բախտին, մեծ ախպոր անունն էլ մթոմ բարեկամ ազգ էր, մեկ ա՝ դավաճան գտնվեց, էտ էլ հո Համբոն շուտվանից արդեն ջոկել էր: Բայց պատերազմն ավարտվեց: Համբոյի տղեն մի քիչ էլ մնաց ու գրեց գյուղ.
– Ադե ջան, ես կմնամ էստեղ, սահմանում փորձված մարդ ա պետք, հո չե՞նք թողնի սահմանն անտեր: Ինձ ոչինչ մի ուղարկեք, լյոխ լյավ ա, մի բան էլ ես կարամ օգնեմ:
Գազն անցկացնելու փողն ուղարկեց, նոր գոմի շինանյութն առան, Բրոն թաքուն լացում էր ու հարևաններին ասում:
– Դե իմանանք Ռուսաստան ա գնացել, բա էն էլ ա Հայաստան, ռուս էլ չի առնի, էսա ուր որ ա Հայկոս կգա:
Փորձված Հայկոն էլ իր ոտով հայրական տուն չհասավ: Ազերի դիպուկահարի գնդակը հասավ նրան, երբ ընդամենը մեկ վարկյանով գլուխը խրամատից հանեց դուրս: Ադեն մազերն էր պոկում, ճիչն էլ մինչև երկինք էր հասնում: Սևավորված գյուղացիք սեղանի շուրջը Համբոյին մխիթարում էին.
– Լավ ա, գոնե երկուսն էլ հլա կան, բա որ էրկսի օրը Աթանեսենց Մխոի մինուճարն էր…
Գյուղացի Համբոն պղտորված աչքերով նայում էր սեղանակիցներին, քամուց ու արևից սևացած ձեռքերով ճզմում էր գլուխը, որ չպայթի:
Խեղճ Բրոն երկու դարդի չդիմացավ, մինչև գարուն Բրո չկար, Համբոն էլ գյուղում մենակ ի՞նչ էր անելու:
Քոսն ընկել էր Համբոյի տան բախտի վրա ու նա գիտեր, որ էս անգամ արդեն ուրիշ ուժ է կանչելու իր մնացած տղերքին: Ահավոր մի ուժ, որ վրեժ է կոչվում…

Անասունն էլ ծախեց, մեքենան էլ էժան գնով տվեց քավորի տղին, իր էն մի հեկտարն էլ «տեր կայնի ասելով», էն մի քանի կոպեկն էլ տվեց՝ քար դրեց Բրոյի ու որդիների գերեզմանին:
Մնացած փողն ու երկու տղերքին առավ ու իրենց ոտով բանակ գնացին: Ուղիղ՝ Ղարաբաղ:
Անծանոթ քաղաքների ու գյուղերի անուններ սովորեց, ղարաբաղցու լեզուն էլ արդեն լավ հասկանում էր: Իսկ թե ոնց գյուղացի Համբոյին զենք տվեցին ու բանակային դարձավ, մեկ ինքը, մեկ էլ Աստված գիտեր: Բայց ինչ էր որ, հազիվ 40 տարեկանից քիչ անցած: Հրացանն առած, շրջում էր սահմանի գյուղերով, ու գիշերով սահմանի էն կողմի սիգարետի կրակներին նշան դնում:
Երբ տղերքը բանակից պրծան, գյուղացի Համբոյի հաշվին 50-ից ավել վրեժի արդյունք կար: Բայց դրանց ո՜վ էր հաշվում, դրանց մոր գոռոցն ու ոռնոցն ով՜ էր լսելու կամ հաշվի առնելու: Քար ու քանդ էին էն գյոզալ երկիրը դրանք արել, ավիրել…

Մեկէլ օր տղերքն ասին Համբոյին.
– Պապ, մենք Ռուսաստան ենք ուզում գնալ: Հոպարները կանչում են, ասում են՝ կօգնենք, տուն-տեղ կդնեք, Ռուսաստան հեշտ ա:
Համբոն միանգամից կծկվեց, հէչ չէր սպասում տղերքից Ռուսաստանի անուն լսել: Բա էսքան տանջվեն, կռվեն ու մրսեն, որ էթան ուրիշ երկիր:
– Պապ, հո չենք մնա, մի քիչ փող-մող կաշխատենք, մինչ և ստե լավանա...

Գյուղացի Համբոն տղերքին ճամփեց, եկավ իրենց գյուղ, բայց արդեն էլ ի՞նչ տուն: Որդիներից երկուսին հողին էր տվել, էն երկուսին էլ իրանց ոտով օտար երկրի ճամփեն բռնեցին, հո ետ չէի՞ն դառնալու: Համբոն եկավ Բրոի գերեզմանի քարի կողքին նստեց ու հարցրեց.
– Բրո ջան, վայթմ ես էլ Ռուսաստան գնամ, ի՞նչ կասես: Էս պատերազմը մեր տղերքին չթողեց գյուղի ապրանք դառնան, բա որ գնան, վայ թե ռուս առնեն, հը՞: Էդ էլ ասա, կմնան, բա հիմա ես ու՞ր մնամ առանց իրանց, առանց տղերանց…
Բրոն բան չասաց, ի՞նչ պիտի ասեր… Ինքն իր երկուսի կողքին էր, արդեն իր տեղը գտած, տեղավորված:
Գյուղացի Համբոն արտասուքն աչքերից մաքրեց ու հազիվ լսելի ասաց, թե՝ մտածեց, ինքն էլ չգիտեր:
– Բրո ջան, որ ես էլ էթամ, ավել- պակաս կներես, վայ թե ես էլ ռուս առնեմ, հայերի մեջ քո նմանին հո չեմ ճարի…

Հետևե՛ք -ին Youtube-ում`
В Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторожденияФранцузский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24Пашинян даже несколько метров проходит по улице в окружении телохранителейГлава партии «Демократическая консолидация» отправился в Воскепар: Здесь решается вопрос государственностиВице-президент российского банка заявил о пропаже 153 млн рублей из ячейкиИнститут Лемкина: Азербайджан должен немедленно освободить всех пленных армянПригожин рассказал, что Валерия думала о завершении карьеры из-за блогеровВице-спикер НС: Армения по-прежнему привержена миру и стабильности в регионе Южного КавказаСтало известно, сколько потерял Иван Ургант из-за бойкотаАзербайджан предупредил ЕС и НАТО о последствиях военной помощи АрменииВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 27 МАРТА«Агенты влияния» Запада в Армении. Артур СакунцСтепа Сафарян «соскакивает» с Никола и Анны: откровенный разговор с воскепарцами (видео)Ложные гарантии Франции: как Макрон «спас» арцахцев. Le Fígaro
Самое популярное