Լուսանկարներ. Ողբերգական դեպք Երևանում
ФотографииShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ դեպի Մարզահամերգային համալիր տանող ճանապարհին, Mitsubishi Pajerօ IO մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ազատ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում է նաև Մալաթիայի դատախազի տեղակալ Արսեն Կոստանդյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում՝ Mitsubishi Pajerօ IO մակնիշի 34 NN 658 համարանիշի ավտոմեքենայի հետնամասում, հայտնաբերել են 50-55 տարեկան տղամարդու դի։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի:
Ամբողջ հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: