Հայաստանի Մ19 հավաքականը 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը
ՍպորտՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում ուժերը չափեց Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:
Մեր թիմի կազում մեկնարկից 7 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Հարությունյանը, իսկ 64-րդ րոպեին աչքի ընկավ Վահան Բիչախչյանը:
Այս հանդիպումից հետո մերոնք զբաղեցրեցին մրցաշարային աղյուսկաի 3-րդ տեղը: Եվրոպայի առաջնության հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին Չեխիայի և Շոտլանդիայի հավաքականները: