Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում 

Գյուղացիական տնտեսությունները կապահովագրվեն կարկտահարության, ցրտահարություն, հողմի և ջրհեղեղի ռիսկերից

Հասարակություն

Գյուղատնտեսական ապահովագրության պիլոտային ծրագրի իրականացումը կսկսվի դեկտեմբերից: Ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ: Գերմանիայի կառավարությունը պատրաստ է 5 միլիոն եվրոյի չափով աջակցել Հայաստանի կառավարությանը: Հայաստանի կառավարությունը ևս հատկացրել է նույնքան գումար՝ գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարը մասնակի սուբսիդավորելու նպատակով։ Այս մասին տեղեկացավ ՀՀ կենտրոնական բանկից:

«Դեռեւս 2014 թվականից Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ համատեղ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության համակարգի ներդրման նպատակով իրականացվում են զգալի աշխատանքներ: Ներկա դրությամբ ակնկալվում է, որ դեկտեմբերին արդեն կսկսվի ծրագրի իրականացման փուլը: Մասնավորապես, ներկայումս ամփոփվում են համաշխարհային առաջատար կազմակերպությունների կողմից ծրագիրը Հայաստանում իրականացնելու նպատակով խորհրդատու կազմակերպության և վերաապահովագրող ընկերության ընտրման միջազգային մրցույթները»,-տեղեկացրին ԿԲ-ից:

Գյուղատնտեսությունը Հայաստանում 2016 թ. դրությամբ կազմել է համախառն ներքին արդյունքի մոտ 16%-ը, իսկ այդ ոլորտում զբաղվածների թիվը՝ տնտեսապես ակտիվ բնակչության 34%-ը, ինչը նշանակում է, որ տնտեսական զարգացման համար գյուղատնտեսության ոլորտը կարևորագույններից է: Այնուամենայնիվ, չնայած երկրի համար դրա կարեւոր դերակատարությանը, գյուղատնտեսական արտադրողականության ներուժն ավելի մեծ է, քան իրական արտադրանքի ծավալը։ Կարևոր պատճառներից է ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգերի բացակայությունը, այդ թվում նաև գյուղատնտեսական ապահովագրության բացակայությունը, որը կարող էր պաշտպանել գյուղացիական տնտեսություններին տեղական եղանակային ռիսկերից՝ կարկտահարություն, հեղեղներ, ցրտահարություն և այլն: Վարկ վերցնելը եւ սպառումը կրճատելն այն ընդունված ռազմավարություններն են, որոնց դիմում են եղանակով պայմանավորված կորստի հաղթահարման համար։ Սրա արդյունքում իջնում է կենսամակարդակը, մեծանում է գյուղացիական տնտեսությունների խոցելիությունը եւ աճում են նրանց ունեցած պարտքերի ծավալները։
Գյուղացիական տնտեսություները ներկայումս շարունակում են լուրջ կորուստներ ունենալ անակնկալ եղանակային պայմանների պատճառով: 

Գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը կնվազեցնի գյուղացիական տնտեսությունների, այդ թվում փոքր եւ միջին տնտեսությունների, ծայրահեղ եղանակային պայմաններով պայմանավորված խոցելիության մակարդակը, կնպաստի գյուղատնտեսական վարկերի հասանելիությանը և գյուղատնտեսության ոլորտում ներդրումների աճին:

«Առաջին փուլում ապահովագրությունը նախատեսվում է սկսել բուսաբուծության ճյուղից: Հետեւաբար, ապահովագրական փաթեթը նախնական շրջանում ներառելու է Հայաստանում առկա հետեւյալ հիմնական ռիսկերը՝ կարկուտ, ցրտահարություն, հողմ եւ ջրհեղեղ, հետագայում սպասվում է, որ ռիսկերի մեջ կներառվի երաշտը: Այն դեպքերում, երբ բերքը վնասվի այլ պատճառներով (օրինակ` գյուղացիական տնտեսության աշխատանքի ոչ ճիշտ կազմակերպման) գումարը չի հատուցվի: Առաջին փուլում նախատեսվում է ներառել փաթեթներում հետեւյալ 10 բերքատեսակները՝ ցորեն, կարտոֆիլ, խաղող, ծիրան, խնձոր, լոլիկ, սեխ, գարի, դեղձ եւ կաղամբ: Նախատեսվում է իրականացնել ծրագիրը պիլոտային տարբերակով 2 տարի, ինչի արդյունքում պարզ կդառնա, թե ինչ սկզբունքով կիրականացվի ապահովագրությունը: Խորհրդատու կազմակերպության օգնությամբ կառաջարկվեն եւ կփորձարկվեն Հայաստանում առավել արդյունավետ տարբերակները: Գյուղատնտեսական վարկերի ապահովագրություն՝ որպես ձեռնարկատիրական ռիսկի ապահովագրում չի սպասվում»,-տեղեկացրին ԿԲ-ից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ)
Ամենադիտված