ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Ի՞նչ նոր առաջարկ կարվի Արցախի հարցում. վճռական այց Մոսկվա

Վերլուծական
Մոսկվան ընդունում է արցախյան հարցի կարգավորման բանակցությունների հերթական ռաունդը։ Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպումներ կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ընդամենը մեկ ամիս առաջ, Ժնևում, հակամարտության լուծման հեռանկարները քննարկում էին Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Երեկ աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ նախագահը:Կարելի՞ է արդյոք խոսել խաղաղ գործընթացի ինտենսիֆիկացման մասին ու արժի՞ արդյոք մոսկովյան բանակցություններից կտրուկ որոշումներ ակնկալել։ Այդ հարցի պատասխանը կախված է այն բանից՝ ինչ ակնկալիքներ մենք ունենք այդ հանդիպումներից։ Պետք է հաշվի առնել, որ միայն այս տարվա ընթացքում արցախյան հարցի կարգավորումը բազմաթիվ բանակցային ռաունդների թեմա էր։ Անվտանգության Մյունխենի համաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցկացրին սկզբից առանձին, հետո համատեղ հանդիպումներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ։ Մարտին ու հոկտեմբերին միջնորդ պատգամավորները երկու ուղևորություն են կատարել դեպի մեր տարածաշրջան։
 
Մայիսին՝ Մոսկվայում, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցություններ են կայացել։ Կողմերն առաջվա պես մաքսիմալիստական դիրքորոշում ունեն։ Բաքվի համար ներկա ստատուս-քվոն անընդունելի է։ Հայաստանին, առաջին հայացքից, ներկա իրավիճակը ձեռնտու է։ Արցախն Ադրբեջանի իրավասությունից դուրս է, իսկ նրան կից յոթ տարածաշրջաններն ապահովում են հարաբերական անվտանգությունը, սակայն նման իրավիճակը քաղաքական օրինականացում չի ստացել։ Ինչևիցե, ոչ ոք փոխզիջումների գնալու պատրաստակամություն չի ցուցադրում։ Արցախյան հարցի կարգավորման նոր, նոյեմբերյան ռաունդը նշանակում է, որ Ռուսաստանը խաղաղ գործընթացում առանձնահատուկ, արտոնյալ կարգավիճակ կունենա, բայց դա չպետք է չափազանց բարեգութ մթնոլորտ ստեղծի կամ նոր, շատ մեծ ակնկալիքների տեղիք տա։ Մոսկվան կարող է օգնել կողմերին, սուր սյուժեների քննարկման պայմաններ ստեղծել, բայց բովանդակային, ոչ թե իմիտացիոն առումով։ Ոչ Ռուսաստանը, ոչ էլ որևէ այլ երկիր չի ազատի Երևանն ու Բաքուն բարդ, ու չի բացառվում՝ ցավոտ փոխզիջումների որոնումից։
 
Նախօրեին Պուտինը հանդիպել էր Թուրքիայի նախագահ Էրդողանին: Հանդիպման վերաբերյալ տեղեկություններում խոսք չկա նաեւ արցախյան խնդրի մասին, թեեւ մինչ այդ Էրդողանը երկու անգամ հայտարարել էր, թե Պուտինի հետ քննարկելու են այդ հարցը: Ավելին, հանդիպումից առաջ ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Մոսկվան Բաքվին առաջարկել է ինչ-որ պլան՝ տարածքների հանձնումը ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության եւ ռուսական զորքի տեղակայման համաձայնության դիմաց: Սարգսյանի այցը Մոսկվա՝ ուղղակիորեն կապ ունի այդ իրադարձությունների հետ: Հայկական կողմը, դատելով բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, փորձում է դիմագրավել թուրք-ադրբեջանական այս ծրագրերին: Բացարձակապես այնպես չէ, որ Մոսկվայում հրաժարվել են, այսպես կոչված, «Լավրովի պլանից», սակայն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողությունները հուշում են, որ Մոսկվան այս պահին մերժելու է Անկարայի գործարքը: 2018-ի մարտին նշանակված նախագահական ընտրություններից առաջ Պուտինն ամենևին շահագրգռված չէ, որպեսզի ավելի սրվեն հակասություններն Արևմուտքի հետ, իսկ Մինսկի խմբի համանախագահության այսօրվա ձևաչափն այն բացառիկ միջազգային հարթակն է, որտեղ Ռուսաստանն արդյունավետ համագործակցում է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ: Ի դեպ, այս համատեքստում ուշագրավ է, որ գալիք շաբաթ Երևան և Բաքու կայցելի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Կարելի է ենթադրել, որ Լավրովը փորձելու է արդյունավետ օրակարգ մշակել սպասվող՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման համար, որի կենտրոնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն են, մյուս կողմից՝ չի կարելի բացառել, որ Լավրովը ծրագիր է առաջարկելու, որն իր հերթին ունի մյուս համանախագահ երկրների աջակցությունը:
 
Քաղաքական և փորձագիտական շրջանակներում կարծիք են հայտնում, որ Սարգսյանի մոսկովյան այցն իրականում կապված է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի հետ, որի ստորագրումը նախատեսվում է նոյեմբերի 24-ին` Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում: Սակայն մի բան ակնհայտ է՝ նոյեմբերի 24-ին Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրմանն ու այս անգամ, կարծես թե, գործընթացի հիմնական ռիսկերը պայմանավորված չեն ռուսական գործոնով: Սրանով հանդերձ` Պուտինի համար խիստ սկզբունքային է, որ Բրյուսել տանող՝ Սերժ Սարգսյանի ճանապարհն անցնի Մոսկվայով: Պուտինի համար խիստ էական է Բրյուսելին հասկացնել, որ Հայաստանի՝ անգամ եվրոպական քաղաքականությունը, ձգտումները վերահսկվում, ուղղորդվում են Մոսկվայի կողմից:
 
 
Ստելլա Խաչատրյան 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված