Հայ շախմատիստների ելույթները՝ շախմատի Մ20 առաջնությունում
ՍպորտՏարվիզիո քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունը:
3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից՝ ՄանուԷլ Պետրոսյանը պարտվեց, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի: Միավորը կիսեց նաև Տիգրան Հարությունյանը:
Կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիրանուշ Ղուկասյանը հաղթանակ տարավ:
Այս տուրից հետո Ղուկասյանը 22-րդ տեղում է:
Հայկ Մարտիրոսյանն առաջատարից հետ է մնում կես միավորով և ունի 2,5 միավոր: Մանուէլ Պետրոսյանն ունի 2 միավոր: