Երիտասարդը դանակով սպառնացել է Մայակովսկիի համայնքապետարանի աշխատակիցներին
SocietyԵրիտասարդը մտել է Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի համայնքապետարանի շենք և սպառնացել աշխատակիցներին: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ համայնքապետարանի շենքում մի երիտասարդ դանակով սպառնում է աշխատակիցներին: Մեկնած խումբը պարզել է անձի ինքնությունը, բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է քննություն»:
Ըստ տեղեկությունների՝ բերման ենթարկվածը ՌԴ հայազգի քաղաքացի է: