Ովքեր էին դեմ բուժաշխատողների դեմ բռնությունը քրեականացնելուն
ОбществоԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խիստ պատիժ սահմանել բժիշկների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու համար:
Սակայն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում օրինագծին դեմ քվեարկեցին միայն Հանրապետական խմբակցության պատգամավորներ Միհրան Պողոսյանը և Արթուր Գևորգյանը։
«Բռնությունը վատ երևույթ է և պետք է դատապարտվի միանման: Բռնությունը ցանկացած անձի նկատմամբ պետք է քրեականացված լինի և հավասարաչափ բոլորի համար»,- այս մասին ասաց Արթուր Գևորգյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչու է դեմ քվեարկել օրենքի նախագծին:
Միհրան Պողոսյանն էլ, հարցին ի պատասխան՝ նշեց, որ դա իր կարծիքն է:
Նշենք, որ Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 56, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 26 պատգամավոր: