Գվարդիոլան՝ ամսվա լավագույն մարզիչ
Спорт«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմյեր լիգայի հոկտեմբերի ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին տեղեկացնում է լիգայի կայքը:
Իսպանացի մասնագետը այս մրցանակին արժանանում է երկրորդ ամիսն անընդմեջ՝ շրջանցելով Մաուրիսիո Պոչետինոյին («Տոտենհեմ»), Արսեն Վենգերին («Արսենալ») և Շոն Դայչին («Բյորնլի»):
Հոկտեմբերին «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթել է բոլոր երեք խաղերում՝ խփելով 13 գոլ, բաց թողնելով՝ 5:
Անգլիայի առաջնության 11 տուրերից հետո Գվարդիոլայի թիմը 31 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է: