Անգլիայի առաջնության՝ ամսվա լավագույն ֆուտբոլիստը
Sport«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Լերոյ Սանեն ճանաչվել է Անգլիայի առաջնության՝ հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է լիգայի կայքը:
Նախորդ ամիս ֆուտբոլիստը մասնակցել է երեք խաղի, խփել է երեք գոլ և կատարել երեք գոլային փոխանցում:
Մրցանակին հավակնում էին նաև Քևին Դե Բրյունեն («Մանչեսթեր Սիթի»), Նաչո Մոնրեալը («Արսենալ»), Ուիլֆրիդ Զահան («Քրիսթալ Փելես»),Գլեն Մյուրեյը («Բրայթոն») և Նիք Փոուլը(«Բյորնլի»):