Գլխավոր նպատակը տնային խաղում հաղթելն է. Մոուրինյու
SportԱնգլիայի առաջնության 12-րդ տուրում «Նյուքսալ»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ Զլատան Իբրահիմովիչը, Մարկոս Ռոխոն և Պոլ Պոգբան ապաքինվել են:
«Ֆուտբոլիստները ապաքինվել են վնասվածքից, նրանք պատրաստ են խաղալ»,- նախախաղյան ասուլիսի ժամանակ ասել է մարզիչը:
Մանչեսթերյան թիմը 12-րդ տուրում գոլ բաց չթողնելու դեպքում սեփական դարպասը անառիկ պահելու ցուցանիշով ակումբային ռեկորդ կսահմանի:
«Մենք փորձում ենք պաշտպանվել որպես թիմ: Բայց գլխավոր նպատակը տնային խաղում հաղթելն է:
Իհարկե, եթե գոլ բաց չթողնենք՝ հաղթանակը ավելի հավանական կլինի», - հավելել է մարզիչը: