Հայերեն հասկացող առյուծը (տեսանյութ)
EconomyՍանկտ Պետերբուրգում բնակվող 27-ամյա գործարար Արտյոմ Մարտիրոսյանը 2016 թ-ին սկսել է փոքրիկ առյուծ պահել, որին անվանակոչել է «Լեգենդ»:
Մարտիրոսյանը rusarminfo-ի հետ զրույցում նշել է, որ ունեցել է նաև «Գազան» անունով կոկորդիլոս, որից հետո նվեր է ստացել նաև առյուծ: «Գազան»-ն ու «Լեգենդ»-ն ընկերացել են, սակայն կոկորդիլոսը հիվանդության պատճառով սատկել է իսկ առյուծը այժմ գտնվում է Ղրիմում՝ արգելոցում:
Մարտիրոսյանը նշել է, որ առյուծը հայերեն գիտի, քանի որ ինքը և իր ծնողները նրա հետ հայերեն են խոսել:
Մարտիրոսյանը հավելել է՝ շուտով այցելելու է Լեգենդին, որը Սանկտ Պետերբուգից տեղափոխվելուց հետո առաջին օրերին ոչինչ չի կերել, և մինչ հիմա կարոտում է իր տիրոջը: