Գլխավոր շտաբի պետի շքեղ առանձնատունն ու հարյուր հազար դոլար արժողությամբ մեքենան. ինչպես է ապրում Մովսես Հակոբյանը
Հասարակությունpolitik.am-ը գրում է, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հետ չի մնում մյուս գեներալներից։ Պարզվում է՝ այս շքեղ առանձնատունը, որը գտնվում է Ստեփանակերտում, պատկանում է Մովսես Հակոբյանին։ Այս առանձնատունը նա կառուցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Նախարար եղած տարիներին։
Այս առանձնատնից բացի Մովսես Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իր գույքի և ունեցվածքի հայտարարագրում հայտարարագրել է հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը), բնակարան, RANGE ROVER SPORT Supercharged 4.2 (արժեք մոտ 100.000 ԱՄՆ դոլար) և 5.965.212 դրամական միջոց։
Ավելի մանրամասն` սկզբնաղբուրում: