Տղամարդը մտել է Բյուրեղավանի գիշերօթիկ և հայհոյանքներ հնչեցրել․ մանրամասնում է տնօրենը
ОбществоՆոյեմբերի 16-ին մի տղամարդ ներխուժել է «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», որտեղ սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ հնչեցնել տնօրեն Մարինա Գալստյանի հասցեին:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության» տնօրեն Մարինա Գալստյանը։
Նրա խոսքով՝ վերոնշյալ տղամարդը Հայկ Ստեփանյանն է, ում աղջիկը սովորում է նշված հաստատությունում․ «Երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Աղջիկը մյուսին ասել է կզանգեմ հայրիկս կգա ու զանգել է։ Հայրիկն էլ եկել է ում հետ իր աղջիկը վիճել է նախ այդ երեխային՝ Նարեկին է ծեծել, այնուհետև հայհոյանքներ և անբարո բառեր է ասել ինձ և Նարեկի ծնողների հասցեին՝ քար տվե՛ք ես տնօրենի և դրանց գլուխը պետք է ջարդեմ»,- պարզաբանեց Գալստյանը՝ նշելով, որ երեխաներ են՝ վիճել են դրանից պետք չէր աղմուկ բարձրացնել։
Տնօրենը նշեց, որ նույն օրը Հայկ Ստեփանյանն է դիմել ոստիկանություն՝ իր երեխային ծեծելու համար, այնուհետև ինքն է դիմել Ոստիկանության Կոտայքի բաժին․ «Երբ նա հարվածել է երեխային, մեր աշխատակիցները այդ պահին չեն զանգել ոստիկանություն, դրա հաջորդ օրը նոր մենք ենք դիմել։ Հիմա գնում ենք հետաքննության»,- ասաց նա։
Սոնա Հարությունյան