Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ իր ակումբում
SportՀայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը դարձել է գոլի հեղինակ:
Բելառուսի առաջնության 29-րդ տուրում «Տորպեդո-Բելազ»-ը արտագնա խաղում մրցում էր «Շախտյոր»-ի հետ և գերազանցեց մրցակցին 2:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի անդամ Կամո Հովհաննիսյանը թիմի մեկնարկային կազմում էր և խաղի 64-րդ րոպեին դարձավ թիմի երկրորդ գոլի հեղինակը:
Այս հաղթանակից հետո «Տորպեդո-Բելազ»-ն ունի 48 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում: