Արոնյանն՝ ընդդեմ Դին Լիրենի
SportԻսպանական Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերջին Գրան Պրին:
Մրցաշարի 5-րդ տուրում գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ուժերը կչափի Դին Լիրենի հետ:
Հիշեցնենք, որ 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարը հաղթեց Նիդեռլանդները ներկայացնող Անիշ Գիրին:
Արոնյանը 3 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: