Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանն առաջացրել է թուրքերի զայրույթը
ԱշխարհԻնչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանը առաջացրել է թուրքական համայնքի զայրույթը:
Տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչ Լևենթ Թաշքըրանը հայտնել է, որ տեղի 32 թուրքական միություններից բաղկացած հատուկ նախաձեռնությունը թեմայի վերաբերյալ ժամանակին հանդիպումներ է անցկացրել Քյոլնի քաղաքապետարանում և հետևել է իրադարձությունների զարգացմանը: Չնայած թուրքական համայնքի գործադրած ջանքերին՝ հուշարձանը կանգնեցվել է:
«Քյոլնում, որտեղ 100 000-ից ավելի թուրքեր են ապրում, նման հուշարձանի կանգնեցումը ներքին խաղաղությունը խաթարող քայլ ենք որակում: Մենք քաղաքապետարանի այս որոշումը չենք ընդունում և համարում ենք այն հակաժողովրդական», - ասել է Թաշքըրանը: