Լևոն Արոնյանը միավոր է կիսել
ՍպորտՇախմատի աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրան Պրիի հերթական տուրում:
Պալմա դե Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի տարվա վերին Գրան Պրիին: Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը սևերով մրցում էր չին Դին Լիրենի հետ: Բավականին արագ պարտիայում գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Ընդհանուր հաշվարկով «Գրան պրիի» առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին:
Այժմ հայտնի են հավակնորդների մրցաշարի 4 մասնակիցների անունները՝ Լևոն Արոնյան, Դին Լիժեն, Սերգեյ Կարյակին և Վլադիմիր Կրամնիկ: