Ողբերգական դեպք Արմավիրում. 80 ամյա ծերունին սարսափելի կերպով ինքնասպանություն է գործել և թողել գրություն
Emergency CaseShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ նոյեմբերի 19-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 2/ա տանը տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորոթյամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջարանում՝ անկողնում, հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Գրիշա Գ.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա էլեկտրահարվելու միջոցով ինքնասպան է եղել՝ էլեկտրալարը փաթաթելով ձեռքին։ Ննջասենյակի պատին հայտնաբերվել է փորագրություն՝ գրված. «Խնդրում եմ՝ ոչ մեկին չմեղադրել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: