Մերկ մոդելը խանութ Է գնացել նկարված հագուստով
МирՄիացյալ Նահանգների Մերիլենդի նահանգում մերկ մոդելն առեւտրի կենտրոն Է գնացել նկարված հագուստով՝ պարզելու՝ այցելուները կնկատեն արդյոք «խարդավանքը»: Բոդիարտ-նկարչուհի Ջեն Սեյդելը զբոսանքը նկարահանել Է տեսանյութում եւ տեսագրությունը հրապարակել Instagram-ում:
Սեյդելը մոդել Մարիա Լուչիոտիի մարմնի վրա պատկերել Է պատռված կիպ գրկող ջինս եւ սեւ տոպ: Երկարաճիտ կոշիկները եւ գլխարկը իսկական Էին: Բացի այդ, Մարիան շարֆ Էր գցել, որը ծածկում Էր նրա կուրծքը:
Մարդկանց մեծ մասը, որոնց նրանք հանդիպել են առեւտրի կենտրոնում, ոչինչ չեն նկատել, բայց եղել են նաեւ այնպիսիք, ովքեր կասկածել են, որ ինչ-որ բան այն չԷ: Իմանալով, որ կինը շոր չի հագել, վաճառողուհիները զվարթացել են եւ սկսել են լուսանկարվել նրա հետ: