We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union Ucom launches network modernization efforts in a few regions of Armenia 

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ

Political

Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը Ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու համար նախ հարկավոր է ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։ Այդ պատճառով հայության մոտակա գերնպատակը ապագաղութացումն է։ Ըստ այդմ՝ ապագաղութացման գաղափարը պետք է դառնա հայ քաղաքական դասին միավորող միջոց և ուղենիշ։ Նաև՝ կեղծն ու իրականը տարբերելու չափանիշ։ Ներկայացնում ենք ապագաղութացման վերաբերյալ մեր տեսակետներն արտահայտող՝ Վարուժան Ավետիսյանի «Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ» հոդվածը, որին կհաջորդի ապագաղութացման հիմնական և առաջնահերթ քայլերը լուսաբանող նրա հոդվածաշարը։

Ժիրայր Սէֆիլյան  

 Մաս 1-ին

Ազգի գոյությունը կյանք է դառնում, եթե ուղեկցվում է ազատությամբ և արժանապատվությամբ: Ազատ և արժանապատիվ կյանքի ապահովման հիմնական պայմանը և միջոցը ազգային պետությունն է:

Օտար պետության ենթակա, այսինքն՝ գաղութացված, ազգերը հարատև ցեղասպանության ընթացքի մեջ են: Ցեղասպանության ձևերը, մեթոդները, ծավալն ու տեմպերը տարբեր են լինում, սակայն հետևանքը նույնն է: Ազգային պետությունը՝ որպես որակ, ունի երկու հիմնական հատկանիշ՝ ազգային առաքելություն և իրավասուբյեկտություն: Ազգային առաքելությունն առկա է, եթե պետությունը՝ որպես համակարգ, գործիք է դրա իրականացման համար: Իրավասուբյեկտությունն առկա է, եթե պետությունն ունի տարածք, կայուն բնակչություն, արտաքին հարաբերությունների մեջ մտնելու կարողություն և յուրային (ոչ օտար) կառավարություն (պետական կառավարման համակարգ): Ընդ որում, այս երկու հատկանիշները պետք է միասին առկա լինեն: Իրավասուբյեկտությունը, մասնավորապես, ազգային պետության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:

Հարկ է նկատի ունենալ, որ իրավասուբյեկտությունն ընդհանուր առմամբ տեսանելի է, իսկ առաքելությունը կարելի է միայն ըմբռնել: Համամարդկային չափման մեջ հայության, կամ՝ Կոստան Զարյանի ոսկե բառերով ասած՝ հովիվների ազգի, արարատյան մարդկանց, առաքելությունը Կենաց իմաստության տարածումն է, իսկ քաղաքական համատեքստում՝ քաղաքակրթությունների ու տարածաշրջանների միջև կամուրջ-միջնորդ լինելը։ Իրավասուբյեկտությունը կորցնելուց հետո պետությունը զուգահեռաբար կորցնում է նաև առաքելությունը: Մինչդեռ առաքելությունը կորցնելուց հետո իրավասուբյեկտությունը կարող է երկար ժամանակ մնալ: Ճիշտ է, այն ի վերջո նույնպես կկորսվի, սակայն այդ գործընթացը կարող է անգամ դարեր տևել, ինչպես եղել է Հայաստանի պարագայում:

Շուրջ 200 տարի առաջ հայության երևելի դասը մեր քաղաքական ապագան կապեց Ռուսաստանի հետ:

Անկախ այդ ժամանակվա շարժառիթներից, կարող ենք փաստել, որ այդ ընտրությունը եղել է «չարյաց փոքրագույն»-ի ընտրություն՝ ակնկալիք ունենալով խուսափել թյուրքական տիրապետությանը բնորոշ ոտնձգություններից, որոնք չեն եղել ռուսական տիրապետության պարագայում: Այսինքն՝ եղել է ընտրություն հօգուտ առավել մեղմ ձևերով ու մեթոդներով և ավելի նվազ ծավալով ու տեմպերով իրականացվող ցեղասպանության: Սակայն այս միայն թվացյալ ու արտաքուստ էր։

Ռուսական կայսրությունը բազմիցս և մինչ օրս Կովկասյան թաթարների ձեռքով է իրականացնում ցեղասպանության կարմիր տարբերակը։ Այսինքն՝ վիճակն ըստ էության չի փոխվել։ Ապացուցելու կարիք չկա, որ մենք դեռևս չունենք ազգային պետություն, չունենք ազատ ու արժանապատիվ կյանք, այլ միայն գոյատևում ենք՝ հետզհետե կուլ գնալով տարբեր ձևերով, մեթոդներով, ծավալով և տեմպերով ընթացող ցեղասպանությանը:

Արդարացի լինելու համար նաև արձանագրենք, որ ընթացքում եղել են նաև մասնակի վերելքի ու բարգավաճման ժամանակահատվածներ, սակայն դրանք չեն փոխել այդ ընթացքը, այլ միայն ռեսուրս, լիցք և խթան են դարձել հավանական կյանքի համար: Առաջ անցնելով նաև կարող ենք առնվազն հիմնավոր կասկածի տակ առնել այդպիսի մոտեցումը, քանի որ, ինչպես ցույց է տալիս 200-ամյա ռուսական գաղութատիրությունը և հայության ու Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականությունը, թյուրքական կոշտ ու արյունոտ տիրապետությունը ծնում է ինքնապահպանության մղում և դիմադրություն, մինչդեռ «քրիստոնեական եղբայրության» տակ քողարկված և «չարյաց փոքրագույն»-ի տրամաբանությամբ արդարացվող ռուսական տիրապետությունը բթացնում է ինքնապահպանական բնազդը՝ և դիմադրություն ծնելու փոխարեն հաճախ վերածվում է թմրեցման միջոցով արյունաքամության: Ավելին՝ ռուսական տիրապետության տակ հայտնված հայության մի զգալի մասն իր այդ արյունատվությունը հաճախ դրսևորել է կամավորությամբ, երբեմն՝ նույնիսկ պաթոսով:

Այս երևույթին նպաստել է նաև ռուսական կայսերապետությանը բնորոշ մշակութային ձուլման քաղաքականությունը, որն առանձին քննության կարիք ունի: Արևելյան Հայաստանի մեծ մասը Ռուսաստանին անցնելուց հետո «չարյաց փոքրագույն»-ի ընկալումը հիմնականում զատվեց հայ-պարսկական հարաբերությունների բաղադրիչից և դարձավ ավելի պարզ ու միանշանակ՝ կայանալով ու կայունանալով ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափում: Ռուս-թուրքական երկընտրանքը հայության և Հայաստանի համար ռազմավարական (ծայրահեղ դրսևորումների ժամանակ՝ գոյութենական) մարտահրավերներ առաջացնող արտաքին հարաբերությունների ձևաչափ է, որը պայմանավորված է թուրքական լծից ազատվելու համար ազգային պետություն ստեղծելու փոխարեն ավելի մեղմ ռուսական լծի ընտրությամբ:

Այն հայության զգալիորեն լայն շրջանակներում ստեղծել է ռուսական գաղութատիրությունը և մեր շահերի հաշվին կատարվող ռուս-թուրքական գործարքները որպես ճակատագիր ընդունող մտածելակերպ և վարքագիծ, ինչը հայկական կողմին զրկում է ազգային պետություն ստեղծելու, դրանով իսկ՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու և իր առաքելությունն իրականացնելու հնարավորությունից, իսկ ռուսական և թուրքական կողմերին էապես օժանդակում է իրենց շահերն ապահովելու հայության ու Հայաստանի հաշվին, ընդ որում՝ հայկական գործոնի կայացումը բացառող՝ իրենց համար առավել բարենպաստ տարածաշրջանային ճարտարապետություն ձևավորելու տարբերակով: Ռուս-թուրքական երկընտրանքի ձևաչափից դուրս գալու և ազգային պետություն ստեղծելու հնարավորություն առաջացավ Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծմամբ: Սակայն Մեծ Եղեռնի, անբարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակի և այլ օբյեկտիվ պատճառներով հայության և նրա մանուկ Հանրապետության ուժը չբավարարեց ռուս-թուրքական ագրեսիային դիմակայելու համար:

Ռուս-թուրքական դաշինքը զավթեց ու մասնատեց երկուսուկես տարի գոյատևած պետությունը՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով հայության ու Հայաստանի հաշվին ձևավորելով հայկական գործոնի կայացումը բացառող տարածաշրջանային ճարտարապետություն՝ դրա համար երաշխիք դարձնելով նաև Արցախի և Նախիջևանի օտարումը Հայաստանից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից զրկելով և որպես վարչատարածքային միավոր Ռուսաստանին հանձնելով: Որպես այս ամենի հետևանք, մենք կրկին վերադարձանք ռուս-թուրքական դավադիր երկընտրանքի ձևաչափի մեջ: Հայաստանը հայտնվեց մի գաղութային համակարգի մեջ, որի հենքը ռուս-թուրքական պայմանագրերով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունն է, լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, իսկ գործիքը՝ հայաստանյան ռուսահպատակ վարչակազմը:

Վերջին անգամ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու և նշված գաղութային համակարգից ազատագրվելու (Armexit) ու ազգային պետություն կառուցելու հնարավորություն առաջացավ 1988 թ.-ին սկսված Արցախյան ազատագրական պայքարի ու 1991 թ. դեկտեմբերի 11-ին ԽՍՀՄ լուծարման շնորհիվ: Արցախի տարածքի մի զգալի մասի ազատագրմամբ մասամբ խախտվեց ռուս-թուրքական դաշինքով ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությունը, այսինքն՝ մեզ տիրապետող գաղութային համակարգի հենքը՝ ստեղծելով նաև հաջողությունը զարգացնելով Նախիջևանը հայկական վերահսկողության տակ առնելու և Կուր-Արաքսյան բնական միջակայքում ռուսական գաղութատիրությունից զերծ հայկական ազգային պետություն կառուցելու, որով՝ ռուս-թուրքական երկընտրանքը հաղթահարելու և մեր ազգային առաքելությունը վերաստանձնելու ու Հայրենիքին վերատիրանալու գործընթացի մեկնարկի, ազատ ու արժանապատիվ կյանքի հնարավորություններ: Սակայն, լուծարվելիս, որպես ԽՍՀՄ 70 տարի գոյատևած ռուսական կայսրությունը գործարկեց վերարտադրության մեխանիզմներ, ինչը կարճ ժամանակ անց վերածվեց կայսրությունը մի նոր ԽՍՀՄ-ի տարբերակով վերակենդանացնելու և այդ նպատակով նախկին ԽՍՀՄ հանրապետությունները վերագաղութացնելու ծրագրի:

Հայաստանի և հայության պարագայում մեր ազգային դիմադրողականությունը հաղթահարելու համար վերակենդանանալու ծրագիր ունեցող ռուսական կայսրությունը, որպես կատարածու ունենալով Հայաստանում կառավարման ղեկին գտնվող և քաղաքական դասի մեծամասությունը կազմող գործակալական (քաղաքական և ուղիղ առումներով) վերնախավին՝ պահպանեց Հայաստանը կառավարող գաղութային համակարգը և դրա միջոցով. -Արցախի ազատագրման պայքարը շեղեց նախապես հռչակված միավորման ուղուց և նրա անկախացման ու Հայաստանից տարանջատման միջոցով հարցական դարձրեց տարածաշրջանային ճարտարապետությունը փոխելու, դրանով իսկ՝ գաղութային համակարգի հենքը խարխլելու և գործոն դառնալու Հայաստանի հնարավորությունը, ինչպես նաև նախադրյալներ ստեղծեց Արցախն իր ձեռքն առնելու և որպես մանրադրամ Այսրկովկասին վերատիրանալու նպատակով օգտագործելու համար, -Հայաստանին մտցրեց Ռուսաստանի առանցքի շուրջն ստեղծվող վերպետական ու դաշինքային ձևաչափերի (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) մեջ՝ էապես սահմանափակելով -Հայաստանի միջազգային ու տարածաշրջանային ինտեգրման և գործընկերային ներուժի զարգացման հնարավորությունները՝ նրան փաստացի դարձնելով Ռուսաստանի կցորդ-պետություն, -ձևավորեց Ռուսաստանից Հայաստանի կախյալությունն ապահովող երկկողմ միջազգային պայմանագրաիրավական համակարգ, -Հայաստանի անվտանգային-պաշտպանական և տնտեսական ոլորտների, ինչպես նաև արտաքին հարաբերությունների և պետական կառավարման համակարգի նկատմամբ հաստատեց փաստացի ռազմավարական կառավարում, -1988-94 թթ. և հետագա ժամանակահատվածում չեզոքացրեց ազգային պետության կերտման ներուժ ունեցող քաղաքական, հասարակական և ռազմական գործիչներին, -ավարտին հասցրեց ռուսահպատակ, ստրկամիտ, նյութապաշտ, կամազուրկ, մտքով գաճաճ հայաստանյան (Արցախը ներառյալ) քաղաքական-կառավարչական դասի և նրա կորիզը կազմող գաղութային վարչակազմի ձևավորումը, -գործուն աջակցությամբ որպես հանցավոր համագործակցություն կազմակերպված գաղութային վարչակազմին օգնեց. ա)       ամբողջությամբ զավթելու պետությունը և այն վերածելու ռուսական գաղութատիրությունը ու նրան ծառայող այդ վարչակազմի վերարտադրությունն ապահովող գործիքի, բ)         ստեղծելու իր Հայրենիքից հայության զանգվածային արտագաղթ պարտադրող իրավիճակ, գ)        ստեղծելու բնակչության քանակի համեմատությամբ անհամաչափ ոստիկանական-ենիչերիական ուժ և այն անպատիժ կերպով կիրառելու երաշխիքներ: Այս և այլ գործողությունների շնորհիվ Ռուսաստանը կարողանում է նաև պահպանել գաղութային համակարգի լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը և ապահովել հայության պետականազրկման, ցեղասպանության ու վերջնական հայրենազրկման գործիք գաղութային վարչակազմի վերարտադրությունը:

Դիտարկվող գործողությունների հետևանքով առաջացած համակարգային ճգնաժամը էապես թուլացնում է ազգային դիմադրողականությունը և պայմաններ ու նախադրյալներ ստեղծում Հայաստանի վերջնական աբխազացման ու կլանման համար: Եթե դա տեղի ունենա, մենք կզրկվենք ազգային պետություն ստեղծելու, մեր Հայրենիքին վերատիրանալու և մեր առաքելությունն իրականացնելու, այդու՝ ազատ ու արժանապատիվ կյանքով ապրելու հեռանկարից և ոտք կդնենք վերջնական ուծացմամբ որպես ինքնություն վերանալու անդառնալի ճանապարհի վրա: Վերացողի գոյավիճակից դուրս գալու և ազատ ու արժանապատիվ ազգային կարգավիճակ ձեռք բերելու համար հարկավոր է առաջին հերթին ապագաղութացվել՝ ազատագրվել ռուս-թուրքական երկընտրանքի վրա հիմնված ռուսական գաղութատիրությունից՝ քանդելով գաղութային համակարգը և կտրելով այն պորտալարը, որի միջոցով Ռուսաստանը կառավարում է Հայաստանին:

Վարուժան Ավետիսյան 


Հետևե՛ք -ին Youtube-ում`
We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegationOil Prices DownTigran Balayan to Toivo Klaar: Azerbaijan is gearing up for new aggression against ArmeniaXiaomi unveils cheap smartphone Poco C61, which has flagship designFrench Ambassador to Armenia reminds about right of return for Nagorno-Karabakh ArmeniansLukashenko briefs on Belarus’ role in detaining Crocus City Hall attackers
Most Popular