Հունահռոմեական ոճի ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունից
ՍպորտԼեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: 59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Դումոյանը պարտվեց ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվեց նաեւ սփոփիչ գոտեմարտում:
66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջեց ճապոնացի Շոգո Տակահաշիին եւ դուրս մնաց հետագա պայքարից: 80 կգ Կարեն Քոչարյանը նույնպես պարտվեց իր մեկնարկային գոտեմարտում: Նա զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ազամատ Խակուլովին: Մեդալ չէին կարողացել նվաճել նաեւ Արմեն Հակոբյանը (71 կգ) եւ Գեղամ Թորգոմյանը (85 կգ):
Նոյեմբերի 23-ի գիշերը մրցավայր կմեկնի ազատ ոճի ըմբշամարտի 23 տարեկանների Հայաստանի հավաքականը: