Ֆերդինանդը՝ Մխիթարյանի չխաղալու մասին
Спорт«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը խոսել է Մխիթարյանի` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում մանչեսթերյան թիմի հայտացուցակից բացակայելու մասին:
«Մխիթարյանի մեկնարկը մրցաշրջանի սկզբում լավ էր, սակայն Պոգբայի բացակայության ընթացքում Մոուրինյուն ցանկանում էր, որ Մխիթարյանն անի այն աշխատանքը, ինչ Պոգբան: Ֆրանսիացին ավելի կրեատիվ ֆուտբոլիստ է, իսկ Լուկակուին պետք էր նման ստեղծագործ ֆուտբոլիստ: Մոուրինյուն գիտի իր անելիքը»,-Ռիո Ֆերդինանդի խոսքերը մեջ է բերում teamtalk.com-ը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով պարտվել է «Բազել»-ից: Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր հայտացուցակում: