Ունեինք շատ ծանր չորային տարի. գյուղնախարար
VideoՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, անդրադառնաով գյուղատնտեսության ոլորտի ընդհանուր ցուցանիշներին, նշեց, որ յուրաքանչյուր ամիս դրանց արդյունքների մասին խոսելը սխալ է, քանի որ բերքատվությունը սեզոնային բնույթ ունի, ուստի արդյունքները պետք է ամփոփել տարվա վերջին:
«Մենք ունեինք շատ ծանր չորային տարի, որի արդյունքում դաշտերը մեծ կորուստներ կրեցին, տուժեց ցորենը, գարին, սակայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն դրանց բերքատվությունն ավարտվեց և այդ անկումը չի ազդի գյուղատնտեսության ընդհանուր ցուցանիշների վրա: Հիմա արդեն գալիս է խաղողը, խնձորը, որոնց առումով ունեինք դրական աճ թե՛ մթերման, թե՛ բերքատվության առումով, չնայած տարի չորային էր, բայց խաղողի վրա դրական էր ազդել: Կարտոֆիլի առումով դեռ ժամանակ կա, որպեսզի արդյունքներն ամփոփենք»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այս պահին ուղղակի կա աճող մշակությունների ազդեցությունը ընդհանուր ցուցանիշների վրա: