Կնշվի լեգենդար 5-րդ բրիգադի կազմավորման 25-ամյակը
Հասարակություն5-րդ բրիգադը 1989-94 թվականների Արցախյան պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության բանակից հետո ամենամեծ բանակային կազմավորումն է եղել: Բրիգադի կազմում ընդգրկվել են Հանրապետության բոլոր տարածքների երկրապահ կամավորական ջոկատներ, գումարտակներ: Բրիգադն ունեցել է երեք հաղթական ռազմերթ՝ ազատագրելով ու պաշտպանելով Արցախի ավելի քան 80 բնակավայր, այդ թվում՝ Մարտակերտ, Հադրութ, Ֆիզուլի խոշոր քաղաքները՝ հարակից գյուղերով:
Բրիգադի օրվա տոնական միջոցառումները կանցկացվեն երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 28-ին՝
Ժամը 10:00- Ծաղկադրում Եռաբլուրում,
Ժամը 11:30- Այցելություն Մայր տաճար: