Եգիպտոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Ալեքսանդրիայի նահանգապետի հետ
Արտաքին ՔաղաքականԵգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը և Եգիպտոսի Հայոց թեմի առաջնորդ Աշոտ Եպիսկոպոս Մնացականյանը նոյեմբերի 26-ին հանդիպել են Ալեքսանդրիայի նահանգապետ Մոհամեդ Սուլթանին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման սկզբում դեսպանը և թեմի առաջնորդը խոր ցավակցություն ու զորակցություն են հայտնել նահանգապետին նոյեմբերի 25-ին Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են Ալեքսանդրիա նահանգի հետ տնտեսական և մշակութային համագործակցության խորացման հեռանկարները։
Նահանգապետ Մոհամեդ Սուլթանը բարձր է գնահատել Ալեքսանդրիայի հայ համայքնի ներդրումը քաղաքի հանրային, հասարակական և մշակութային կյանքում։