Մրգերի և բանջարեղենի ներմուծման դեպքում մինչև 50կգ-ը չի մաքսազերծվում, բայց հավաստագիրը պարտադիր է
EconomyԱրդեն տեղեկացրել ենք, որ ՊԵԿ-ն արգելել էր 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչեւ 50 կգ-ը չէր համարվում առեւտրային քանակ ու չէր մաքսազերծվում։
Այս հրապարակման վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել և նշել որ, ՀՀ կառավարության 2015 թվականի N 865-Ն որոշման պահանջների և «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի համաձայն, ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բանջարեղենի և մրգերի 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն, ուստի, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կարող է ներմուծվել ՀՀ տարածք առանց մաքսային վճարների վճարման: