Ողբերգական ավտովթար Այգեստան-Դվին ճանապարհին
Արտակարգ Պատահար«ՎԱԶ-21140» մակնիշի ավտոմեքենան Այգեստան-Դվին ճանապարհին նոյեմբերի 26-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Հնաբերդ գյուղի հատվածում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում. ուղևորը` 1958 թ. ծնված Ջուլիետա Հարությունյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, դեպքի առնչությամբ կատարվում է քննություն: