Քննիչների նկատմամբ ամենամեծ կարգապահական տույժը եղել է լիազորությունների դադարեցումը. Արթուր Ղամբարյան
ԻրավունքՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն է համարում:
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նախագահ Արթուր Ղամբարյանն ասաց, որ քննիչները հաճախ գործողություններ են կատարում, որոնք հակասում են մարդու իրավունքներին: Տիպային խախտումներն առանձնացնելով, Ղամբարյանը նախ անդրադարձավ սեռական հանցագործություններին, որում ներգրավված են անչափահասները: «Քննիչները հաճախ առաջնահերթ չեն համարում նրանց հրատապ հարցաքննությունը, կարգավիճակ տալը»,-ասաց նա:
Անդրադառնալով գույքային իրավունքների պաշտպանությանը՝ Ղամբարյանն ասաց, որ եղել են դեպքեր, որբ գույքի վրա քննիչը կալանք է դրել, հետո հանել է այդ կալանքը, բայց այդ որոշումը Անշարժ գույքի կադաստր է ուղարկել քառասունհինգ օր անց, այսինքն՝մարդը քառասունհինգ օր զրկվել է իր անձնական գույքը օգտագործելու իրավունքից: «Տիպային խախտման օրինակ է նաև քննիչների կողմից դատախազի ցուցումները չկատարելը: Դրանք հանգեցրել են ապացույցների կորստի»,-շեշտեց բանախոսը՝ հավելելով, որ քննիչների նկատմամբ ամենամեծ կարգապահական տույժը եղել է նրա լիազորությունների դադարեցումը: