Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին
PoliticalՀայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու մասին լուրերին:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից, Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Կհրապարակվի Հանրապետության Նախագահի հրամանագիրը, դուք այդ մասին կիմանաք»:
Ճշտող հարցին` այսինքն, հրամանագիրը կա՞, Զաքարյանը պատասխանեց. «Երբ որ հրապարակվի հրամանագիրը, կիմանաք»: