Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից «Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունը Սուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Քննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ) ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան 

Նարեկ Սարգսյանի կասկածելի նախագիծը. ի՞նչ հետևանքներ այն կունենա

Վերլուծական

Հայաստանում տուրիզմի զարգացման թեման այն թեմաների շարքին է դասվում, որոնք երբեք իրեց արդիականությունը չեն կորցնում, ու եթե ցանկություն լինի նույնիսկ ամեն օր դրան անդրադառնալու, ասելիք, այնուամենայնիվ, կգտնվի:

Այս իրողությունը, ցավոք, պայմանավորված է  ոչ թե ոլորտում ամիս առ ամիս տեղի ունեցող դրական տեղաշարժերով կամ   առաջընթացով, այլ` միանգամայն հակառակ երևույթով. մինչև հիմա մենք տուրիզմի զարգացման նորմալ հայեցակարգ նունիսկ չունենք, ինչն էլ, ըստ էության, ընկած է այս` մեզ համար խիստ կարևոր ու հեռանկարային ոլորտի փաստացի դեգրադացման հիմքում (թվեր նկարելով ու պարբերաբար այդ թվերը հանրությանը հրամցնելով` տուրիստների իրական հոսքի ավելացմանը չես նպաստի):

Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ  Հայաստանի զարգացման հիմնադրամը տեղեկություն է տարածել «Նոյ» ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրի մասին. թաղամասի ճարտարապետական և բիզնես պլանավորման նախագծերը ներկայացվում են  մասնագետների քննարկմանը։ 

Թաղամասը, որը նախատեսվում է կառուցել Դալմայի այգիների տեղում, 150 մլն դոլարանոց պրոյեկտ է, որն, ըստ Նարեկ Սարգսյանի կողմից  ղեկավարվող Քաղաքաշինության պետական կոմիտեի (նախկին Քաղաքաշինության նախարարույունն է), էապես բարձրացնելու է Հայաստանի  զբոսաշրջային գրավչությունն ու աննախադեպ խթան է դառնալու տուրիստական նորանոր հոսքերի ներգրավման հարցում:

Ինչ խոսք` Նարեկ Սարգսյանի տեսակետն այս հարցում միանգամայն պարզ է ու կանխատեսելի. եթե կոմիտեն ինչ-որ ծրագիր է ներկայացնում, չի կարող դրա հավանական առավելությունների կողքին նշել նաև այն բազում խոցելի կողմերը, որոնք ունի այս կամ այն ծրագիրը: Դիցուք` ազգագրական թաղամասի կառուցման վերաբերյալ մինչև հիմա չեն դադարում  մասնագիտական ամենալայն շրջանակների կողմից հնչել քննադատական կարծիքներ, որոնք, պետք է խոստովանել, բավական հիմնավոր են` զերծ պոպուլիզմից:

Նախ` առաջին հարցը, որն առաջանում է այս պրոյեկտի հետ կապված, դրա վրա ծախսվող գումարի չափն է: Համաձայնե՛ք, 150 մլն դոլարը մեզ պես երկրի համար բնավ էլ քիչ գումար չէ ու լիովին կբավարարեր նույն տուրիստական ենթակառուցվածքները կարգի բերելու համար, հուշարձանները պատշաճ տեսքի բերելու, ինչպես նաև նորոգելու մեր հոգևոր ու մշակութային ժառանգության կարևոր մասը հանդիսացող կառույցները. դրանցից  շատերն այսօր ուղղակի  սարսափելի վիճակում են հայտնվել, ինչն ինքնըստինքյան անթույլատրելի է ու ամոթալի. մեկ անգամ չէ, որ այս մասին խոսվել է: Երկորրդն այն է, որ այս նախագծով ամեն բան է՛լ ավելի է գերկենտրոնացվում մայրաքաղքում` դրանից բխող բոլոր  անցանկալի հետևանքներով հանդերձ: Իրականում եթե  այս ծրագիրը չսահմանափակվեր Դալմայի այգու տարածքով, այլ սփռվեր մարզերով մեկ, գերազանց ծրագիր կարող էր համարվել, քանի որ էապես կնպաստեր մարզերի զարգացմանն ու զբոսաշրջիկների հոսքի հավասար տեղաբաշխմանը հանրապետությունով մեկ:  

Ծրագրի աննպատակահարմարությունը կասկածի տակ դնող փաստարկներից վերոհիշյալները միայն մի քանիսն են ու, ինչպես հասկանալի է, դրանք այսքանով չեն սահմանափակվում:

Ցավոք, սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեզանում որևիցե ոլորտում գրեթե իսպառ բացակայում է հստակ ռազմավարությունն, իսկ խնդիրներին տրվում են իրավիճակային լուծումներ: Չգիտես ֆանտազիայի՞ պակաս է, թե՞ պարզ շահագրգռվածություն, սակայն ակնհայտ է, որ Երևանն այսօր մեզանում խիստ գերագնահատված է` հակառակ մարզերի, ինչի արդյունքում էլ Հայաստանի շրջաններն օրեցօր մարում են ու դատարկվում. «Հայաստան» հասկացությունը հետզհետե սահմանափակվում է երկրի մայրաքաղքի սահմաններով, ինչն ուղղակի ողբերգություն է:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում
Ամենադիտված