ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

«Ժամանակ». Ինչու չհամբերեց Արմեն Դարբինյանը

Հայկական Մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է.

«Նախօրեին Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփման համաժողովի ժամանակ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին անհրաժեշտ է համարել ձեւավորել հասարակության անհանդուրժողականություն կոռուպցիայի դեմ։ «Ես ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի ելույթը ՀՔԾ-ում եւ հետագա զեկույցում նշված կոռուպցիայի բացահայտումները։ Այնտեղ ներկայացված կոռուպցիայի դեպքերի շարքում կային երկու համալսարանների ռեկտորներ, ինչը շատ ցավալի է։ Հատկապես ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կարեւորվի»,- նշել է նա։

«Եթե Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որոնցում կոռուպցիա չկա, ապա մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մյուս ուսումնական հաստատությունները եւս կոռուպցիայից զերծ լինեն»,- ասել է ԵՄ պատվիրակության ղեկավարը։

Թվում է՝ Սվիտալսկու խոսքը կառուցված է ռացիոնալ շեշտադրումների վրա՝ հատկապես, որ նա բարձրացրել է Հայաստանի համար խիստ կենսական բուհական կոռուպցիայի խնդիրը:

Նախօրեին ուշ երեկոյան Սվիտալսկուն ՖԲ իր էջում խիստ արձագանքել է Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը: «Այսօր հերթական անգամ հրապարակվեց բուհական կոռուպցիայի մասին հարցը: Բավական բարձր հարթակից՝ որպես Եվրոպական գրանտային ծրագրի ամփոփագիր: Շատ անգամներ համբերել եմ եւ չեմ արտահայտվել, բայց այլեւս բավական է. տիկնայք եւ պարոնայք գրանտատուներ, գրանտաորսներ եւ գրանտակերներ, չհամարձակվեք այլեւս ստվեր գցել հայաստանյան համալսարանական հանրության վրա…»,- գրել է պարոն Դարբինյանը:

Նախկին վարչապետի արձագանքում կա մի քանի խիստ ուշագրավ ենթատեքստ: Նախ՝ զարմանալի է այն հանգամանքը, որ Արմեն Դարբինյանը քննադատության թիրախ է դարձնում Սվիտալսկուն, երբ երկու կոռուպցիոներ ռեկտորներին բացահայտել է ոչ թե Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը, այլ ՀՔԾ-ն: Խիստ «պերճախոս» ու Դարբինյանի կերպարին ոչ հարիր է նրա ֆեյսբուքյան գրառման բառակազմը: «Գրանտատուներ, գրանտաորսներ եւ գրանտակերներ»՝ այս «գաղափարական» լեքսիկոնը բնորոշ է ռուսական պաշտոնական քարոզչությանը, եւ, անկեղծ ասած, այնպիսի տպավորություն է, որ Արմեն Դարբինյանին մատուցվել է տեքստ, որը նա տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում: Նման վարկածը նույնիսկ հնարավոր է, եթե հաշվի առնենք, որ նախկին վարչապետը ղեկավարում է բուհ, որը վերահսկվում է Ռուսաստանի կողմից: Եվ բնավ պատահական չէ, որ Հայաստանի ռեկտորներից առաջինը հենց նա արձագանքեց Պյոտր Սվիտալսկու խոսքին:

Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո ռուսները պետք է վայնասուն բարձրացնեին ու իրենց խոսափողների միջոցով առաջին հերթին թիրախավորեին ԵՄ-ին ու նրա ներկայացուցիչներին:

Այսօրվա չեկիստական Ռուսաստանը երկու սյուն ունի Հայաստանը կառավարելու՝ կոռուպցիան եւ գողական, քրեական աշխարհը: Այս երկու գործիքներն էլ ռուսները պինդ պահում են, որպեսզի հանկարծ չկորցնեն վերահսկողությունը Հայաստանի հանդեպ: Ու դեռ մեծ հարց է, թե ով է ավելի մեծ հարված հասցնում Հայաստանին՝ քրեական աշխա՞րհը, թե՞ մտավորականի դիմակի տակ թաքնվող կոռուպցիոներները: Ավելի շուտ՝ Հայաստանում վաղուց վերացել է որակական տարբերությունն այս երկու սեգմենտների միջեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված