«Փյունիկ»-ը հաղթեց 10 հոգով մնացած «Շիրակ»-ին (տեսանյութ)
ՍպորտՀայաստանի առաջնության 15-րդ տուրում Երևանի «Փյունիկ»-ը տնային խաղում ուժերը չափեց Գյումրիի «Շիրակ»-ի հետ և հաղթեց 3:2 հաշվով:
Դաշտի տերերի կազմում 10-րդ րոպեին հաշիվը բացեց Էրիկ Վարդանյանը, իսկ 37-րդ րոպեին նշանակված 11 մետրանոցը անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը: Խաղավարտին էլ հաղթական գոլը խփեց Դիդիե Բորիս Կադիոն:
Գյումրիի թիմը 81-րդ րոպեից մնաց 10 հոգով:
«Շիրակ»-ը 19 միավորով 4-րդ տեղում։ «Փյունիկ»-ը՝ 17 միավորով նախավերջին:
Լուսանկարը և տեսանյութը՝ «Փյունիկ»-ի մամուլի ծառայության