Երևան-Սևան ճանապարհին տղամարդու դի է հայտնաբերվել
Чрезвычайный случайՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16:57-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի թևեր» արձանի մոտակա ձորում, դի կա. ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները ձորից (մոտ 100 մ) դուրս են բերել 1959 թ. ծնված Ռ. Պ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: