ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձին Արագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆ Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմին Տաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան 

Շնողի բնակիչները պահանջում են հետ կանչել Թեղուտի հանքավայրի ծրագիրը

Հասարակություն

ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքի 86  բնակիչներ նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պահանջելով,   որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը «Թեղուտ» ՓԲԸ-ին հետ վերադարձնի Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագիծը: Բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն վերացնի արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցի շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը:

Նամակի կրկնօրինակն ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին:

Շնողեցիների նամակում գրված է. «ՀՀ Լոռու մարզի Շնող համայնքում «Թեղուտ» ՓԲԸ-ն անցկացրել է հանրային լսումներ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի վերաբերյալ:

«Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում Շնող գետը և մեզ պատկանող տարածքները պարբերաբար և մշտապես աղտոտվում են արտահոսքերով և արտանետումներով՝ պարբերաբար պատճառելով մեզ տնտեսական վնասներ:

Teghuti pochambari artahosq Shnogh getum

Ջրի և մեր հողերի աղտոտման հարցը մենք բազմիցս բարձրացրել ենք «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջ` պահանջելով վերացնել արտահոսքերի և արտանետումների պատճառները և վերականգնել մեր` մաքուր ջուր, մաքուր օդ, մաքուր հող ունենալու և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները, փոխհատուցել մեզ այս տարիների ընթացքում  պատճառված տնտեսական վնասները: Սակայն իրավիճակը մնում է նույնը, և արտահոսքերը շարունակում են թունավորել մեր շրջակա միջավայրը:

Ասվածի ապացույցն է Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալության» (EKF) և PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամի որոշումը  դեռևս 2013 թվականին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման համար ՎՏԲ բանկի միջոցով «Վալլեքս» խմբին տրամադրած շուրջ 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը հետ պահանջելու մասին։

Իր պաշտոնական հաղորդագրության մեջ EKF-ն նշում է, որ վարկային համաձայնության խզման պատճառը Վալլեքս ընկերությանը ներկայացված բազմաթիվ զգուշացումներից հետո բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելն է։ «Որոշումն ավելի երկար ճանապարհի գագաթնակետն է, երբ տարիների ընթացքում շարունակաբար սրել ենք մեր խոսքի տոնը։Նախքան այս տարվա ամառային արձակուրդները, ծրագրի հավանականդադարեցման մասին առաջին քայլը ձեռնարկեցինք և գրավոր զգուշացում ուղարկեցինք հանքին, որ դուրս կգանք ծրագրից, եթե հանքը չբավարարի մեր պահանջները։ Զգուշացումից հետո վերջնագիր ուղարկեցինք, ինչից հետո հայտնեցինք, որ հանում ենք մեր ֆինանսավորումը ծրագրից»,- ասել է EKF տնօրեն Անեթ Էբերհարդը։ Վարկը պետք է վերադարձվի ամբողջությամբ՝ առանց դանիական կողմերի համար որևէ կորստի։

Սույն թվականի օգոստոսի 24-ին տեղի ունեցած հանրային լսումների ժամանակ «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սահակ Կարապետյանը չժխտեց շրջակա միջավայրի աղտոտման փաստը և խոստացավ լուծում գտնել նոր նախագծի շրջանակներում: Անգամ ընկերության կողմից արված գյուղատնտեսական նշանակության հողի նմուշառման արդյունքում պարզ է դարձել, որ մեր հողերն աղտոտվել են, և պղնձի, կադմումի, մկնդեղի, ցինկի պարունակությունը հողում նորմայից բարձր է:

Մենք պնդում ենք, որ մեզ և շրջակա միջավայրին պատճառված վնասի փոխհատուցումը չի կարող լինել Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնման նախագծի շրջանակներում: Այս հարցը պետք է դիտարկվի առանձին և կարգավորվի ՀՀ բնապահպանական օրենսդրության  շրջանակներում:

Պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը  հետ վերադարձնի նախագիծը` պահանջելով ընկերությունից վերացնել արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, փոխհատուցել շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը»:

05.12.2017թ.

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվեց դատավոր Գայանե Խաչատրյանը Սիամական երկվորյակն ամուսնացել է բանակի վետերանի հետ (լուսանկարներ)ՍԴ դատավորի թեկնածու ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Դավիթ Խաչատուրյանը Դավիթ Գյուրջինյանն ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Փաշինյանն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահինՄոսկվայի դատարանը ձերբակալել է «Կրոկուսի» ահաբեկչության մեջ մեղադրվող 9-րդ անձինԱրագածոտնի մարզում արձանագրվել են որսագողության 2 դեպք․ առգրավել է որսագողերի զենքերը Հայաստանին գումար չեն տալու «Խաղաղության եվրոպական հիմնադրամից»․ ՌԴ ԱԳՆՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում հայտնաբերվել է տղամարդու մոխրացած մարմինՏաջիկստանում ահաբեկչական գործողություններ ծրագրած անձինք են ձերբակալվել«ԵՄ-Հայաստան-ԱՄՆ համատեղ համաժողովը կարող է դրդել Հայաստանին նոր սադրանքների». Բայրամով Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերին
Ամենադիտված