«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց (տեսանյութ, լուսանկարներ)
SportՉեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում A խմբում ընդգրկված «Մանչեսթեր Յունայթեդ»-ը տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին:
Դաշտի տերերի կազմում աչքի ընկան Ռոմելու Լուկակուն (64') ու Մարկուս Ռեշֆորդը (66'): Մոսկովյան թիմի միակ գոլը խփեց Ալան Ձագոևը (45'):
Այս հաղթանակի շնորհիվ Մոուրինյուին թիմը վաստակեց 15 միավոր և միանձնյա գլխավորեց A խումբը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր:
ԲԿՄԱ-ն լքեց պայքարը և հանդես կգա Եվրոպայի լիգայում:
Հայաստանի ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին: