«Օլիմպիակոս»-ը Բուֆոնին հանձնել է հատուկ մրցանակ (լուսանկար)
ՍպորտՉեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում «Յուվենտուս»-ի և «Օլիմպիակոս»-ի միջև խաղից առաջ դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարիերայում ունեցած ձեռքբերումների համար արժանացել է հատուկ մրցանակի:
Մրցանակը 39-ամյա ֆուտբոլիստին հանձնել է «Օլիմպիակոս»-ի փոխնախագահ Սավաս Թեոդորիդիսը, ով Բուֆոնի մեծ երկրպագուն է:
«Եթե քեզ գովում են թիմակիցներդ դա հաջողություն է, եթե քեզ պարգևատրում է մրցակիցը, դա մեծ պատիվ է: Շնորհակալություն իմ բոլոր հույն երկրպագուներին»,-թվիթերում գրել է Բուֆոնը:
Հիշեցնենք, որ Թուրինի թիմը մրցաշարի հաջորդ փուլ դուրս եկավ երկրորդ տեղով, հունական ակումբը ավարտեց ելույթները եվրագավաթներում: