Daily Express. «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կվաճառի Մխիթարյանին
SportՀայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավանաբար կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: Այս մասին գրում է Daily Express-ը
Աղբյուրը նշում է, որ կիսապաշտպանը կարծես թե անցանկալի անձ է դարձել «Օլդ Տրաֆորդ»-ում:
«Հենրիխ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է, դրանում ոչ մի կասկած լինել չի կարող: Նախորդ մրցաշրջանում նա հիանալի էր խաղում և իսկապես արժանի էր Եվրոպայի լիգայի մեդալին: Նա փայլուն էր խաղում նաև մրցաշրջանի սկզբում: Բայց դա վաղուց էր: Մխիթարյանը վերջին ժամանակներում պայքարում է իր տեղի համար:
Մոուրինյուն ցանկանում է փայլուն ու փոթորիկի դեմ պայքարել կարողացող խաղացող՝ 10 համարի դիրքում: Մխիթարյանն այնքան էլ չի համապատասխանում դրան»,- գրում է կայքը:
Մխիթարյանին ձեռք բերելու թեկնածուներից մեկը Դորտմունդի «Բորուսիա»-ն է: