«Ռեալ»-ը 1/8 եզրափակչում է (տեսանյութ)
SportՉեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալեց Դորտմունդի «Բորուսիա»-ին և առավելության հասավ 3:2 հաշվով:
Դաշտի տերերի կազմում գոլերը խփեցին Բորխա Մայորալը (8'), Կրիշտյանու Ռոնալդուն (12') և Լուկաս Վասկեսը (81'):
Դորտմունդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Օբամեյանգը (43', 48'):
Այս հաղթանակի շնորհիվ Զիդանի թիմը H խմբում 13 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց: Առաջին տեղով հաջորդ փուլ դուրս եկավ «Տոտենհեմ»-ը:
«Բորուսիա»-ն կխաղա Եվրոպայի լիգայում: