Ռոնալդուն՝ ռեկորդակիր (տեսանյութ)
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի խմբային վերջին տուրում՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ դիմակայությունում:
Արդյունքում 32-ամյա հարձակվողը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով մրցաշարի խմբային փուլի բոլոր 6 խաղերում գոլի հեղինակ է դարձել: Այս մասին տեղեկացնում է Opta Sports-ը:
Ռոնալդուի հաշվին 6 խաղում 9 գոլ է: Պորտուգալացին 4 գոլ խփել է ԱՊՕԷԼ-ի դեմ խաղում, 2 գոլ՝ «Տոտենհեմ»-ին, 3 գոլ՝ Դորտմունդի «Բորուսիա»-ին: