Հրանտ Մելքումյանը 6 տուրերից հետո Լոնդոնի մրցաշարի առաջատարներից է
ՍպորտՇախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամներ Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը շարունակում են հաջող ելույթները Լոնդոնում:
«London Chess Classic FIDE OPEN»-ում կայացան 6-րդ տուրի պարտիաները: Հրանտ Մելքումյանը մրցում էր մյուս առաջատարի հետ և պարտիան ավարտեց ոչ-ոքի: Այժմ հայ գրոսմայստերը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նա ունի 5,5 միավոր:
Գաբրիել Սարգսյանն այս տուրում ևս ոչ-ոքի ավարտեց պարտիան: Նա ունի 4,5 միավոր:
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 2-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: