Անգլիան՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր
ՍպորտՉեմպիոնների լիգայի պատմության մեջ առաջին անգամ փլեյ-օֆֆ փուլ են դուրս եկել մի երկրի միանգամից hինգ թիմ: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի կայքը:
Այս ցուցանիշը գրանցել է Անգլիան, որտեղից մրցաշարի փլեյ-օֆֆին կմասնակցեն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Չելսի»-ն, «Լիվերպուլ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն ու «Տոտենհեմ»-ը:
Անգլիական 4 ակումբ առաջին անգամ ՉԼ-ի փլեյ-օֆֆ փուլին մասնակցել է 2006/07 մրցաշրջանում
Ավելի վաղ չորսական թիմ ՉԼ-ի 1/8 եզրափակիչ դուրս է եկել Անգլիայից (6), Իսպանիայից (4) ու Գերմանիայից (2):