Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ են Քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ) ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ Թովմասյան 

ԵԼՔ-ում արշալույսները խաղա՞ղ չեն

Վերլուծական
Նոյեմբերի 24-ից հետո գործող իշխանությունն ամեն կերպ փորձեց հրամցնել բոլորին, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ մեկտեղվում է ՀՀ վարած քաղաքականությունը «և-և» սկզբունքի մեջ: Այդ կերպ վերջիններս ցանկանում էին տպավորություն ստեղծել, որ շրջանակային կոնվենցիան գրեթե հավասար է ասոցացման համաձայնագրին, ինչն իրականում այդպես չէ, և պրոպագանդվող ամենամեծ ստերից մեկն է:
 
Այս ֆոնին հետաքրքիր է արևմտամետ ընդդիմադիր քաղաքական գործիչների պահվածքը, մասնավորապես՝ ԵԼՔ-ի: Բանն այն է, որ ԵՄ հետ համաձայնագրին միանալու քայլն ընդդիմադիր Արամ Սարգսյանը համարում է սխրանք, որով Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Հայաստանը Ռուսաստանի գրպանում չէ։ «Մեր Հայաստանի արտաքին քաղաքականության գործունեության առումով Եվրոպայում չէին նայում, թե հայերն ինչպես կքվեարկեն տարբեր հարթակներում, կարծում էին՝ Լավրովն ինչպես քվեարկում է, էնպես էլ Հայաստանն է քվեարկելու»,- լրագրողների հետ զրույցում օրերս հայտարարել է Արամ Զավենիչը։ Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հեռուստաեթերում հայտարարեց, որ նա, ով պնդում է, թե իշխանությունները «և-և»-ի քաղաքականություն են իրականացրել, պարզապես ստում է. այդ քաղաքականությունը կլիներ, եթե Հայաստանը դեռեւս 2013 թվականին ստորագրեր ասոցացման համաձայնագիրը։ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե չի կարելի դա ներկայացնել իբրեւ մեծ ձեռքբերում։ Հայաստանն առանց այդ համաձայնագրի էլ կարող է իրականացնել կոռուպցիայի, մարդու իրավունքների եւ այլ ոլորտներում բարեփոխումներ, եթե կա ցանկություն։
 
Ակնհայտ է, որ ԵԼՔ դաշինքի առանցքային գործիչներից՝ Նիկոլ Փաշինյանը և Արամ Սարգսյանը նույն հարցի վերաբերյալ ամբողջովին տարբեր մոտեցումներ են դրսևորում, և սա տպավորություն է ստեղծում, որ դաշինքի ներսում տարաձայնություններ կան շրջանակային համաձայնագրի մեկնաբանման վերաբերյալ, դրանից բացի՝ դաշինքի ներսում կա մի հատված, որն այս առումով գովաբանում և ողջունում է իշխանությանը, աջակցելով իշխանական քարոզչամեքենայի աշխատանքներին, ստեղծելով տպավորություն, որ շրջանակային համաձայնագիրը գրեթե նույն ասոցացման համաձայնագիրն է:
 
ԵԼՔ-ում նման տարաձայնություններ էին նաև ԵԱՏՄ անդամակցության դադարեցման թեման թեժացվելու պահին: Կես ամսվա ընթացքում հանրային դաշտ էր նետվել ԵԼՔ դաշինքի միանգամից երկու հակասական տեսակետ՝ նույն թեմայի վերաբերյալ։ Այն ժամանակ էլ բախվել էին Մարուքյանի ու Սարգսյանի կարծիքները։ Սարգսյանը պնդում էր, որ այս պահին ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դնելն իրատեսական չէ, քանի որ ԵԼՔ-ը խորհրդարանում ներկայացված է 9 պատգամավորով: Եթե իրատեսական չէր ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելը, ապա ինչո՞ւ էր Մարուքյանը հրապարակային կոչով հանդես գալիս։ Օրինակ՝ Արամ Սարգսյանի հարցազրույցից երևում է, որ վերջինս տեղյակ չէ, թե ինչ է շահելու ԵԼՔ-ն այդ գործընթացից, բայց արդյոք ԵԼՔ-ում չէի՞ն մտածել այս «մանրուքների» մասին՝ նախքան հայտարարություն տարածելը։
 
Արդյունքում ստանում ենք հետևյալ պատկերը: Եթե ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ԵԼՔ-ի երիտասարդ պատգամավորների հետ միասին, հաջողությամբ «խաղում է» իրենց հարմար դաշտում, ապա նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը փորձում են ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը: Արդյունքում՝ վերջին երեքի հայտարարությունները, հարցազրույցներն ու ելույթները դառնում են իսկական զավեշտ ու լայն քննարկման առարկա:
 
 
Ստելլա Խաչատրյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեցլ է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՏաջիկստանում «Կրոկուսի» գործով 9 մարդ է ձերբակալվելԽորը ու մտահոգ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն, կարծես թե, բոց առաջացնող կայծը չի երևում. Դավիթ ԱնանյանՆերկայացվել են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման մարտի ցուցակներում համարների միջակայքերը Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊՆ կոլեգիայի նիստԱլիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության տուժածների թիվը հասել է 382-իՀայ 5 ծանրորդ վաղը կմեկնի Թայիլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Բաքուն հայ գերիների հետ հարցազրույցներ էր հրապարկելու, ինչը չեղարկվեց. Գեղամ Ստեփանյան
Ամենադիտված