00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Իբրահիմովիչը մրցակցի հարվածելու համար կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Արգենտինայի հավաքականի կազմը ՊՍԺ-ն առաջիկայում կհայտնի Բուֆոնի հետ պայմանագիր կնքելու մասին«Քլիվլենդ»-ի հաղթանակն ու լավագուն խաղային դրավգները (տեսանյութ)«Զվարթնոց»-ում ֆուտբոլային տարին սկսված է. օդանավակայանում տեղադրվել են ֆուտբոլիստների մանեկենները«Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը (տեսայութ)«Հայկական տոլման՝ Հարվարդի համալսարանում» (լուսանկար)Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է. նախարարությունից արձագանք չկա (տեսանյութ)Ամենաերջանիկ կանանց կրծքի չափսը

Մի օդանավակայանի պատմություն. երկրաշարժից հետո Գյումրիում կանգուն մնաց միայն օդանավակայանը

Հայաստանի ազգային ավիացիայի նախագահ Դմիտրի Ադբաշյանը հիշողություններ ունի 1988 թ. դեկտեմբերի 7-ի հետ կապված: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, թե  ինչպես պատահեց, որ երկրաշարժի ժամանակ Լենինականը հավասարվեց հողին, իսկ օդանավակայանը մնաց կանգուն, այնպիսին, ինչպիսի կար:

«Այդ օրը հերթական չվերթը պետք է կատարեինք՝ առավոտյան ժամը 8-ին, սակայն հաջողվեց թռչել միայն երեկոյան 22-ին: Երբ թռչում էինք Լենինականի վրայով, տեսնաք, որ այն դժոխքի է վերածվել, ձյունը հալվել էր, ամեն ինչ սև էր, քաղաքը ծխով էր պատված, տեղ-տեղ կրակ էր վառվում: Այնինչ, մինչ այդ՝ վերևից նայելիս լույսեր էինք տեսնում: Ինձ անհանգստացնում էր՝ արդյոք վնասվե՞լ է օդանավակայանը: Ռադիոյով շատ թույլ ձայն լսվեց, ասացին՝ Դմիտրի Ալեքսանդրովիչ, Լենինականը չկա, իսկ օդանավակայանը կանգուն է»,-պատմեց Դմիտրի Ադբաշյանը:

Ադբաշյանը գոտեպնդվել է՝ գոնե օդանավակայանը չէր փլուզվել: Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանի կառուցումը նախաձեռնողներից մեկն էլ հենց Դմիտրի Ադբաշյանն է եղել: Նա հասկանում էր, թե ինչու էր ամեն բան քարուքանդ եղել իսկ օդանավակայանը՝ ոչ. «Ցեմենտը գողանում էին, շինանյութը, արմատուրաները նորմայի սահմանում չէին օգտագործում, իսկ օդանավակայանը կառուցելիս ես անձամբ էի հետևում աշխատանքներին, որպեսզի այն կառուցվեր բոլոր չափանիշներին համապատասխան: Տանիքի համար 17 մետրանոց բալկաներ կային, երկու անգամ այդ բետոնից մի փոքր կտոր էի վերցնում, բերում Երևան՝ շինարարական նյութերի ինստիտուտ, և այնտեղ ասում էին, թե ցեմենտի կեսը չկա, նորից հետ էինք վերադառնում: Միայն 3-րդ անգամ ասացին, որ 100 %-ով ցեմենտ է և համապատասխանում է նորմերին»,- ասաց նա:

Դմիտրի Ադբաշյանը նշեց, որ զարմանում էր, թե ինչպես է, որ հարևան Վրաստանն ու Ադրբեջանն ունեն մի քանի օդանավակայան, իսկ մենք՝ միայն մեկը՝ «Զվարթնոցը». «Ինչպե՞ս կարելի էր սահմանափակվել մեկ օդանավակայանով, այն դեպքում, երբ մենք շրջապատված ենք թշնամիներով: Լենինականում այդ ժամանակ օդանավակայան չկար և որոշեցինք առաջարկել հենց այնտեղ կառուցել ևս մեկը: Կապշինարարության բաժնի պետ Ժուռավլյովի հետ գնացինք երկրի վարչապետի մոտ, ներկայացրինք մեր առաջարկը, բայց ասաց՝ «ինչպես ուզում եք արեք, մենք գործ չունենք»: Մենք էլ՝ ստիպված՝ փորձեցինք միջոցներ ձեռնարկել և կառուցել օդանավակայանը:
 
Ինքնաթիռով մի քանի անգամ թռանք, որպեսզի տեղը որոշենք: Այն հատվածում, որտեղ օդանավակայանն է այժմ, ամայի դաշտավայր էր, որտեղ ռազմական օդանավերն էին վայրէջք կատարում: Այնպիսի տեղ գտա, որ մի կողմից զուգահեռ լինի սահմանին և սահմանը չկտրենք, մյուս կողմից՝ քաղաքի վերևով ինքնաթիռները չթռչեն», - պատմեց Ադբաշյանը՝ ավելացնելով, որ հենց այդպես է որոշվել ներկայիս Գյումրի օդանավակայանի տեղն ու դիրքը: 
 
Ադբաշյանի խոսքով՝ օդանավակայանը սկսել է կառուցվել, սակայն օդաչուների խնդիր է առաջացել: Նա հիշեց, թե ինչպես են մտել բոլոր դպրոցները, հանդիպել աշակերտների հետ և խոստացել, որ առանց կաշառքի կընդունվեն ավիացիոն ինստիտուտներ, միայն թե խոստանան, որ ավարտելուց հետո կաշխատեն Լենինականում: Մինչ օդանավակայանը կառուցվում էր, երեխաները պատրաստվում էին որպես օդաչուներ, այնուհետև ձեռք էին բերում պրակտիկ հմտություններ, որից հետո միայն աշխատում էին որպես օդաչու:
 
Ահա այսպես է 1961 թ. կառուցվել և սկսել գործել «Շիրակ»՝ ներկայիս «Գյումրի» օդանավակայանը: 
 
Սոնա Հարությունյան
դիտվել է 3143 անգամ
Լրահոս
23 Մայ
ԱԽ քարտուղարի հարցազրույցը շատ թույլ էր ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի ընտանիքը. wnews.am (լուսանկարներ) Մի սիրահարվեք Կշեռքի Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ֆինանսական աուդիտ կազմակերպել Փոխտնօրենն ապտակել է աշակերտին՝ ապրիլյան զանգվածային հավաքներին մասնակցելու համար. հարուցվել է քրգործ 61 շրջանավարտ ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր Ներկայացվել է Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100- ամյակի տոնակատարությունների լոգոտիպը Հանձնարարելու եմ ստուգումներ սկսել մետաղական հանքերում. Նիկոլ Փաշինյանը դիմել է ժողովրդին (տեսանյութ) Իրանում ավելի քան հազար մարդ է սնկից թունավորվել Չուգասզյանի ինքնազգացողությունը վատացել էԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը Ձերբակալվել է Միհրան Պողոսյանի օգնականը Իբրահիմովիչը մրցակցի հարվածելու համար կարմիր քարտ է ստացել (տեսանյութ)«Արսենալ»-ը նոր մարզչի անունը կհայտնի այս շաբաթ Արգենտինայի հավաքականի կազմը «Դուք լվացել եք Ձեր ձեռքերը». Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Թոմաս դե Վաալն Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին համարում է ակտուալ ՊՍԺ-ն առաջիկայում կհայտնի Բուֆոնի հետ պայմանագիր կնքելու մասինԱլեն Սիմոնյանը հրաժարվեց ԱԺ պատգամավորի մանդատից«Քլիվլենդ»-ի հաղթանակն ու լավագուն խաղային դրավգները (տեսանյութ)Լեգենդար ֆուտբոլիստները Պիրլոյի հրաժեշտի խաղին (տեսանյութ, լուսանկարն)Նիկոլ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը քննարկել են հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված մի շարք հարցեր «Զվարթնոց»-ում ֆուտբոլային տարին սկսված է. օդանավակայանում տեղադրվել են ֆուտբոլիստների մանեկեններըԱռաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի բացառիկ հարցազրույցը (տեսանյութ) Ինչ են արձանագրել ճանապարհային ոստիկանները (տեսանյութ) Ժամանակն է, որ վրացիները այն հաճախականությամբ այցելեն Հայաստան, որով հայերն են գնում Վրաստան. ՀՀ նախագահ «Զգույշ խոսիր Ղարաբաղում»ՀՀ նախագահն անդրադարձել է կոռուպցիոն շղթաների հայտնաբերման մասին ԱԱԾ պետի հայտարարությանը Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է GALLUP International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի հետ Նախագահը նկարիչների միությունում ներկա է գտնվել Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ցուցահանդեսին Նոր խաղաքարտ Իսրայելի հակաթուրքական զինանոցում Դանակահարություն Շենգավիթում․ քրեական հետախույզները բացահայտել են հանցագործությունըՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է ԱՄՀ ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային Երիտասարդությունը Հայաստանի ապագան չէ, երիտասարդությունը Հայաստանի ներկան է. Հայկ ԿոնջորյանՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա Փաշինյանի իշխանության կողմից քաղաքական հետապնդումների արժանացողները դիմեն Աշոտյանին (տեսանյութ) «Արսենալ»-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի մարզահագուստը (տեսայութ)«Հայկական տոլման՝ Հարվարդի համալսարանում» (լուսանկար)16-ամյա դեռահասը կրակի է տվել հայրական տունն այն պատճառով, որ ծնողները հրաժարվել են իր համար նոր հեռախոս գնել (տեսանյութ)Ամուլսար տանող ճանապարհը դեռ փակ է. նախարարությունից արձագանք չկա (տեսանյութ)Ամենաերջանիկ կանանց կրծքի չափսըՆիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չէ, բայց ցանկացած բանակցություններում նրա մեջքին կանգնած եմ. ՇարմազանովԲարձրագույն դատական խորհուրդը հանդիպել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների հետԱտեստավորման արդյունքում բարձր գնահատականներ ստացած ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան Դորտմունդի «Բորուսիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիՄեր բնագավառը տգետ ղեկավարների չի սիրում. գյուղատնտեսՍփյուռքի նախարարը Գարեգին Բ Կաթողիկոսին է ներկայացրել ոլորտի առաջնահերթությունների վերաբերյալ իր տեսլականը Բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ. Արման Հարությունյան Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է Արցախի Հանրապետության անկախությանը սատարող բանաձևՀայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզում կանցկացնի
Ամենադիտված