Լուսանկարներ. Տարօրինակ և արտակարգ դեպք Սյունիքի մարզում. գողացել են ոստիկանի մեքենան հետո վթարի ենթարկվել...
PhotosShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Անհայտ անձը Կապան քաղաքի Չարենցի փողոցից առևանգել է Արթուր Հովհաննիսյանին պատկանող Mercedes մակնիշի 34 ТV 128 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգելուց հետո Շահումյան փողոցում նա բախվել է Կապանի բնակիչ՝ 23-ամյա Մխիթար Առաքելյանի վարած Mercedes մակնիշի 57 MZ 777 համարանիշի ավտոմեքենային։ Վթարի հետևանքով առևանգողը, նրա ուղևորը և մյուս Mercedes-ի վարորդ Մ. Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-դ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Հայկ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6րդ վաշտի հետաքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: