Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն Սիմոնյան Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի 

Ընտանեկան բռնության օրենքը փոփոխվելուց հետո խեղաթյուրվել է. Զառա Հովհաննիսյան

Հասարակություն

Վերջին շրջանում աղմուկ է բարձրացրել «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Թե ի՞նչ է ենթադրում օրենքը և որքանո՞վ է իրատեսական օրենքի կիրառումը Հայաստանում՝ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանից:

- Արդյո՞ք անհրաժեշտ է օրենքի ընդունումը և որքանո՞վ է իրատեսական օրենքի կիրառումը Հայաստանում:

- Դեռևս տարիներ առաջ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» ՀԿ-ն մշակել է օրենքի նախագիծ, որը հենց ընտանեկան բռնության կանխարգելմանն էր ուղղված։ Սկզբում օրինագիծը դիմադրության հանդիպեց, մտավ ԱԺ, սակայն հետ ուղարկվեց, իսկ արդեն 2016 թ․-ին Արդարադատության նախարարությունը ձեռնամուխ եղավ այս օրենքի մշակմանը։

Օրենքի անհրաժեշտությունն իհարկե կա, որովհետև ընտանեկան բռնության խնդիրը որևէ օրենքով լուծում չի ստանում՝ հատկապես կանխարգելման տեսանկյունից: Մենք ունենք քրեական օրենսգիրք, որը կարող է պատժել բռնարարին, երբ բռնությունը վերածվում է  ընտանեկան բռնության: Ընտանիքում մարդը երկարատև ժամանակահատվածում կարող է գտնվել անտեսված՝ տնտեսական, հոգեբանական տիրույթում, սակայն նրան այդ վիճակից հանելու որևէ մեխանիզմ  գոյություն չունի: Օրենքը միտված է այս բացը լրացնելուն: 

Այն կանխարգելող նպատակ ունի՝ նկատի ունենալով վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերը, երբ ականատես եղանք կնոջ կողմից ամուսնու սպանության և պարզվեց, որ կինն ամուսնու կողմից երկարատև բռնության է ենթարկվել:

- Ո՞րն է ըստ Ձեզ՝ հասարակության կողմից օրենքը չընդունելու պատճառը: Ի՞նչ փոփոխություններ կբերի այդ օրենքը:

- Առաջին հերթին խնդիրը հանրային իրազեկման կազմակերպման թերացումն է: Տարիներ շարունակ ՀԿ-ները խնդրի մասին բարձրաձայնել են, սակայն մեդիա տարածքում խնդիրը չի բարձրաձայնվել այնպես, որպեսզի հանրությունը պատրաստ լինի նման օրենսդրական կարգավորման, ըստ այդմ՝ հանրային գիտակցությունը պատրաստ չէ օրենքն ընդունել ու հասկանալ դրա այսօրեականությունը: Օրենքը միտված է ավանդական կոչվող վնասակար սովորություններից ազատվելուն, միջամտություն է կատարվում ավանդականից իրավականին անցնելուն:

Ամենակարևորն՝ օրենքը հնարավորություն կտա, որպեսզի ձևավորվի համապարփակ քաղաքականություն՝ ընտանեկան բռնության կանխարգելման համար: Դրա մեջ ներառվում են տարբեր ինստիտուտներ՝ պետական, սոցիալական աջակցություն, առողջապահություն, կրթություն: Այսինքն՝ թույլ չի տա, որպեսզի առկա գենդերային անհավասարության, կարծրատիպերի միջոցով առաջանա ընտանեկան բռնություն:

- Օրենքի մեջ փոփոխություններ են մտցվել՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը վերանվանելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրինագիծ: Ի՞նչ դիտարկումներ կանենք դրա վերաբերյալ. այն ավելի բարելավվե՞լ, թե՞ խեղաթյուրվել է:

-Շատ ավելի լավ կլիներ, եթե օրենքը խմբագրվելուց էլ ավելի բարելավվեր, ոչ թե խեղաթյուրվեր որոշ ձևակերպումներով:  Այդ դեպքում իր գործառույթն առավել արդյունավետ կիրականացներ: Փաստորեն, ԱԺ-ում ունենք օրենք, որը շատ կարևոր է, սակայն ունի բավական լուրջ կոնցեպտուալ խնդիր, որը, անձին բռնությունից պաշպանելու համար, տեղափոխվել է ընտանիքների պաշտպանության դաշտ:

Որոշ շրջանակների մոտ կային տեսակետներ, որ այս օրենքն ընտանիքներ քանդելու համար է, կամ այն ուղղված է երեխաներին ընտանիքներից օտարելուն, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Արդարադատության նախարարությունն այս մտավախությունը ցրելու համար փորձեց օրենքի նախագծում փոփոխություններ մտցնել։ Սակայն օրենքում կա ընտանեկան համերաշխություն եզրույթը, որն իրավական որոշակիություն չունի, թե ինչ է իրենից ներկայացնում:

Փոփոխված կան իրավական ձևակերպումների լուրջ անհամապատասխանություն, ինչը իրավական ակտերի մասին օրենքին հակասում է։ Կան նաև որոշակի բարելավումներ, բայց ընդհանուր տրամաբանությունը խեղաթյուրման է ենթարկվել: Ամենակարևոր դրույթը, որ մեզ համար անբացատրելի է՝ ավանդական արժեքի սահմանումն է: Օրենքում տեղ է գտել նմանատիպ ձևակերպում, որտեղ նշվում է, որ ավանդական արժեքից բխող կարգավորումներ պետք է արվեն, սակյան այն հակասում է ՄԱԿ-ի կոնվենցիային: Իրավական հիմնավորում չունի, թե ի՞նչ է նշանակում ավանդական արժեք։

Սակայն պետք է նկատել, որ կան նաև բարելավումներ, օրինակ հղիության ընդհատման հարկադրումը ևս ներառված է: 

- Հայկական ընտանիքներում ովքե՞ր են հիմնական զոհերը համարվում: 

Աբողջ աշխարհում առհասարակ հիմնական զոհերը կանայք են և անհավասարություն կա բոլոր երկրներում: Սակայն շատ երկրներում դիտարկումը բոլորովին այլ մակարդակի վրա է: Մեզ մոտ նոր են սկսում գիտակցել, որ նման խնդիր կա: Ամենակարևոր խնդիրներից մեկը, որը կկարգավորվի՝ պաշտպանության մեխանիզմների տրամադրումն է ընտանեկան բռնության ենթարկվածին: Այժմ եթե ահազանգ է հնչում, ոստիկանությունը որևէ գործողություն չի կարող անել կանխարգելման ուղղությամբ: Իսկ օրենքը թույլ կտա միջամտել նախքան բռնությունը, ոչ թե բռնության գործադրումից հետո: Նաև նրանք, ովքեր ընտանեկան բռնության հետևանքով հայտնվել են փողոցում, հնարավորություն կստանան ժամանակավորապես բնակվել ապահով տարածքում:

Սոնա Հարությունյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)
Ամենադիտված